Ընդդիմության հանրահավաքը Բաքվում
Այսօր երեկոյան Baku mall առևտրի կենտրոնի ետնամասում գտնվող Մախսուլ մարզադաշտում (քաղաքից 15 րոպե հեռավորության վրա) անցկացվեց «Ազգային խորհուրդ» ընդդիմադիր կազմակերպության հանրահավաքը: Այն իրականացվել է Բաքվի գործադիր իշխանության թույլտվությամբ, դա «բողոքի ակցիա էր սահմանադրության մեջ փոփոխություններ անելու առաջարկի դեմ, որոնք կուժեղացնեն նախագահական իշխանությունը, ինչպես նաև կաշառակերության և կառավարության տնտեսական քաղաքականության, բնակչության աղքատացման դեմ»: Խոսքը սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրաքվեի մասին է:
Կազմակերպիչներն օրենքի շրջանակից դուրս չէին գալիս, բարձրաձայնում էին նախապես համաձայնեցրած կարգախոսներ («Չեղարկե՛ք հանրաքվեն»), տեղավորվեցին իրենց հատկացված ժամանակի մեջ և չէին փորձում մարզադաշտի սահմաններից դուրս գալ: Հանրահավաքն անսպասելի մարդաշատ էր. եկել էին ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև հասարակ քաղաքացիներ՝ ըստ տարբեր գնահատականների 8-11 հազար մարդ:
Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակության առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարեց հաջորդ հանրահավաքի ամսաթիվը՝ սեպտեմբերի 17-ին:
Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը հայտարարեց, որ ոչ մի կոպիտ խախտում հանրահավաքին տեղի չի ունեցել:
Սակայն իշխանամետ լրատվամիջոցներին դա չխանգարեց հանրահավաքից անմիջապես հետո ակցիայի մասնակիցների հասցեին արհամարհական հոդվածների տարափ տեղալ: Հնչեցին նաև «գյուլենիզմի» մեղադրանքներ:
«Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը հայտարարեց, որ կազմակերպիչներն արտասահմանյան կազմակերպություններից փող են ստանում:
Հրապարակվել է 11.09.2016