Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում, եզրափակչում հաղթելով ադրբեջանցի մարզիկին
Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը մարզասերների շրջանում հայտնի է «Սպիտակ արջ» մականունով, հաղթել է հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում։ Մրցաշարը նիվիված էր օլիմպիական չեմպիոն Ժան Անրի Դեգլանի հիշատաին:
• Երևան. ըմբշամարտի Եվրոպայի հայ չեմպիոններին դիմավորել են դափնիներով
• Փարիզում ընթացող աշխարհի առաջնությունում հայ ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել
Եզրափակչում 3:1 հաշվով Արթուր Ալեքսանյանը առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Օրհան Նուրիևի նկատմամբ և ոսկե մեդալ է նվաճել։
Այս միջազգային մրցաշարում Հայաստանի ըմբշամարտի հավաքականը ևս 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ է նվաճել։ Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ): Բրոնզե մեդալներ են նվաճել Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):