Վրաստանում բացվում է Արևելյան գործընկերությանեվրոպական դպրոցը, որում կուսանեն Արևելյան գործընկերության մասնակից վեց երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներ: Խոսքն ավարտական դասարանների մասին է, որոնցում ուսուցումը կիրականացվի եվրոպական որակի կրթական ծրագրերով:
Թբիլիսյան դպրոցի բացումը կանի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, որը երկօրյա այցով Վրաստան է ժամանել սեպտեմբերի 3-ին:
Արևելյան գործընկերության վեց երկրներից աշակերտները դպրոց կընդունվեն մրցակցային հիմունքներով: Դպրոցն ավարտելիս նրանք կստանան եվրոպական բակալավրիատի դիպլոմներ:
Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը դեռ իր շենքը չունի: Տվյալ փուլում այն տեղակայված է թբիլիսյան «Նոր դպրոց» մասնավոր հաստատության հիմքի վրա: Նոր շենք կկառուցվի Վրաստանի կառավարության և Թբիլիսիի քաղաքապետարանի տրամադրած տարածքում:
Ինչպես հաղորդել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին, սա աննախադեպ նախագիծ է, և Արևելյան գործընկերության Թբիլիսիի եվրոպական դպրոցը կդառնա առաջին դպրոցը, որը բացվել է ԵՄ սահմաններից դուրս: Ըստ նրա՝ Թբիլիսիում եվրոպական դպրոց բացելու որոշումն ընդունվել է Բրյուսելում 2017թ-ի նոյեմբերին Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովին:
2018-2019 ուստարվա համար արդեն ընտրվել է 30 աշակերտ: Կրթաթոշակային ծրագրին մասնակցելու մրցույթը հայտարարվել էր մարտին: Յուրաքանչյուր տարի դպրոցն ընդունելու է 30 աշակերտների՝ Արևելյան գործընկերության 6 երկրներից: