Դոնալդ և Մելանիա Թրամփերը վարակվել են Covid-19-ով, որը երկար ժամանակ հերքում էին
73-ամյա Դոնալդ Թրամփը Թվիթերում հաղորդել է, որ իր և Մելանիա Թրամփի կորոնավիրուսի թեստերը դրական են։ Այս առնչությամբ նրանք պետք է կարանտինի մեջ լինեն։
«Մենք այս ամենի միջով միասին կանցնենց», — գրել է նա։

Ենթադրվում է, որ միջադեպի մեղավորը Թրամփի ամենամոտ օգնական, 31-ամյա Հոուփ Հիքսն է։ Նա ԱՄՆ նախագահի շրջապատից միակն է, ում թեստը դրական է եղել։
Վերջերս Թրամփն ու Հիքսը միասին գտնվել են նախագահական ինքնաթիռի սրահում, երբ Օհայո նահանգ էին տեղափոխվում նախընտրական հանրահավաքի։ Երկուսն էլ սկզբունքորեն հրաժարվել էին դիմակ կրել։
Ընդհանրապես, ողջ համավարակի ընթացքում Դոնալդ Թրամփը պնդում էր, որ կորոնավիրուսի սպառնալիքը գերագնահատվում է, իսկ դրա դեմ պայքարի միջոցներն, ըստ նրա, պահանջվածից ավելին են։
Մասնագետները կարծում են, որ Թրամփի այս քամահրական և հակագիտական դիրքորոշումը նպաստել է նրան, որ ԱՄՆ-ն զարգացած երկրների ցանկում առաջատար է դարձել հիվանդության ծանր դեպքերի քանակով։
ԱՄՆ նախագահի անձնական բժիշկը հաղորդել է, որ այժմ նախագահական զույգն իրեն նորմալ է զգում, և հիվանդությունը Թրամփին չի խանգարում կատարել իր պարտականությունները։
Սակայն բոլոր ամերիկյան լրատվամիջոցները համակարծիք են, որ այս իրադարձությունը կվնասի Թրամփի նախագահական արշավին 2020 թ-ի նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին։
Նրա ուժեղ կողմը կենդանի ելույթներն են նախընտրական հանրահավաքներին, որոնք այժմ Թրամփի համար անհասանելի են դառնում։
