Բեմից` ուղիղ փողոց
Ժասմին բեմական անունով այս կինը մոտ 2 տարի ամեն երեկո մեկ-երկու ժամ ելույթ է ունենում Երևանի կենտրոնական պողոտաներից մեկում: Կարծում է, որ հանդիսատեսն ըստ արժանվույն է գնահատում իր տաղանդը, հատկապես՝ մայրաքաղաքի արտասահմանյան հյուրերը: Իր կողքին ելույթ ունեցող մյուս երաժիշտների կատարումներն անճաշակ է համարում:
Բեմի մասին չի երազում, փողոցն էլ է բեմ՝ հանդիսատեսի պակաս չի զգացվում: Միայն ոստիկաններից է բողոքում՝ սկսել են շատ անհանգստացնել, ասում են, որ ցածր երգի: Բայց քանի դեռ Հասմիկի կատարումներից հետո ծափահարություններն ու գովեստի խոսքերը չեն դադարում հնչել, նա շարունակում է իր ելույթները՝ ոստիկանների կարծիքն ու հորդորները հաշվի չառնելով:
Հրապարավել է՝ 20.08.2016