Բաքվում ուժեղ քամին 80 ծառ է տապալել
26 մ/վ արագությամբ քամին 80 ծառ է տապալել, կոտրել պատուհաններ, պոկել թերթաքարերը կտուրներից։ Դա տեղի է ունեցել Բաքվում նոյեմբերի 29-ի երեկոյան և գիշերը։ Մարդկային զոհեր չկան։ Ըստ պաշտոնական տվյալների՝ տուժել է մեկ մեքենա և ռեստորաններից մեկի տանիքը։
Մայրաքաղաքի կանաչ տնտեսության վարչությունում պատմել են, որ շատ ծառեր արմատախիլ են արվել։ Փոթորիկի հետևանքները ստիպված են եղել ողջ գիշեր մաքրել, և առավոտյան դրանք դեռ շարունակվում էին։
• Ինչու է Բաքվի այգիներում այդքան քիչ ծառ և շատ մարմար
• Ձմռանը Բաքվում տաքանալու այլընտրանքային մեթոդներ
Ուժեղ քամին Բաքվում սովորական բան է։ Քաղաքը նույնիսկ ոչ պաշտոնական անվանում ունի՝ «Քամիների քաղաք»։ Պարսկերեն այս անվանումից է հենց առաջացել «Բաքու» անվանումը։ Սառը և կտրուկ հյուսիս-արևմտյան քամին Բաքվում «հազրի» են անվանում։
Սոցցանցերի օգտատերերը փոթորիկից հետո կիսվում էին տպավորություններով և արկածներով։
«Մինչև հիմա չենք կարողանում ուշքի գալ։ Կրտսեր աղջիկս մեքենայից դուրս եկավ, և երբ դեպի տուն էր գնում, նրա մեջքի հետևում՝ բառացիոներն մի քանի սանտիմետրի վրա ապակի ընկավ։ Ատում եմ քամին»։
«Թերթաքարի մի կտոր էր պոկել քամին, մայր ու աղջիկ էին վերադառնում դասերից։ Աղջիկը խուսափեց, բայց մայրը չհասցրեց, ոտքին դիպավ։ Լավ է, որ թեթև հարված էր։ Միայն կապտուկով և հեմատոմայով պրծավ»։
«Ինձ պատին տվեց, մինչև հասցրի դեպի տաքսին վազել։ Տաքսու վարորդը դուրս եկավ և հազիվ հասցրեց ինձ մինչև մեքենա»։