Այգում խոտի վրա պառկել և կանաչին նայել. մի՞թե դա հնարավոր է Բաքվում" />

Միգուցե մարմարը չափազանց շա՞տ է

Այգում խոտի վրա պառկել և կանաչին նայել. մի՞թե դա հնարավոր է Բաքվում

Բաքվում կլիման կիսաանապատային է՝ շատ շոգ ամառներով, օդն աղտոտված՝ ճանապարհներին ակտիվ երթևեկության պատճառով, սակայն քաղաքում յուրաքանչյուր նոր այգու հայտնվելուն զուգընթաց մարմարն է ավելի շատանում, այլ ոչ թե ծառերն ու խոտը:

Ո՞վ է որոշում, թե որքան կանաչապատ տարածք պետք է լինի այգում: Պարզվում է՝ Ադրբեջանում նորմատիվային փաստաթուղթ կա , որի համաձայն, քաղաքի յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում 7-10 քառ. մ այգի, իսկ դրանց հասնելու ճանապարհի վրա ծախսվող ժամանակը չպետք է գերազանցի 15-20 րոպեն: Քաղաքային այգիների մակերեսը չպետք է 15 հա-ից պակաս լինի: Բացի այդ, այգիների, պարտեզների, պուրակների տարածքի 70%-ից ոչ պակասը պետք է կանաչապատ լինի:

Արդյո՞ք Բաքվի այգիներում պահպանված են այդ կանոնները:

Բուլվար

Այժմ այն կոչվում է «Ազգային այգի» և ձգվում է Բաքվի ծովածոցի ողջ ափամերձ հատվածով: Այն բազմիցս վերակառուցվել և երկարացվել է: Երիտասարդությունն արդեն չի հիշում հասարակ քարե եզրազարդերն ու ասֆալտի անցքերը, որոնցից ջուրը դուրս էր գալիս:

Հայտնի վայրերը. նախկին պարաշյուտային աշտարակը (այժմ դրա վրա ամրացրած ցուցատախտակին օդի ջերմաստիճանն է և ժամը), «Մարգարիտ» հայտնի սրճարանը: «Հարուստ նավթային տարիների» նորույթները. «Պարկ բուլվար» առևտրի կենտրոնը, Դրոշի հրապարակն ու Կրիստալ Փելեսը, որտեղ անցկացվել է 2012թ-ի Եվրատեսիլը: Նաև տարբեր երկրներից բերված էկզոտիկ բույսեր կան: Այստեղ են տեղակայված բազմաթիվ սրճարաններ և մի քանի «էլիտար» ռեստորաներ: Առափնյա տարածքը «փաթեթավորված» է նույն այդ մարմարով:

Խոտածածկ կա, սակայն դրա վրա նստել կամ պառկել չի կարելի: Դա գրված չէ ոչ մի օրենքում և կանոնում, սակայն ձեզ անպայման անվտանգության աշխատակիցը կվռնդի: Ինչ-որ կերպ այդ ագելքը բացատրելու մեր պահանջին ի պատասխան մեզ ասացին, որ ճիմահողը շատ նուրբ է, հոգ տանելը շատ դժվար է, այդ պատճառով էլ այն չի կարելի տրորել:IMG_2254

Սպաների այգի

Դեռևս խորհրդային տարիներին՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, հիմնված այս այգին խուսափել է համատարած «մարմարացումից»: Այո, այն նորացրել են և ավելի «քաղաքակիրթ» են դարձրել, սակայն փոփոխությունները միայն օգուտ են տվել: Այստեղ պահպանվել են հսկայական ծառեր և թփեր, լայն մաքուր խոտածածկեր:

Այգին ոչ թե Գործադիր իշխանության, այլ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ է:1

Երրոդ այգի

Այս այգում վերակառուցումից հետո փոխվել է ամեն ինչ: Նույնիսկ անվանումն է փոխվել՝ «Երրորդ այգուց» վերածվելով «Դեդե-Գորդուայի անվան այգու»: Նախկինում այն մոտ հարյուր հեկտար տարածք էր զբաղեցնում, իսկ այժմ՝ վեց: Այգում, որը մեծությամբ երկրորդն է բուլվարից հետո, արհեստական լիճ են սարքել, մարմարե սալիկներ են շարել փչացած ասֆալտի փոխարեն:

Քաղաքացիների մոտ այդպիսի վերափոխման մասին կարծիքները կիսվում են: Բնիկ բաքվեցիները, որոնք ցանկացած առիթով սկսում են հիշել «նեղլիկ փողոցները», դժգոհ են նոր այգու սինթետիկ տեսքից: Երիտասարդությունն, ընդհակառակը, հաճույքով պառկում է խոտին, փառք Աստծո, այստեղ դա արգելված չէ:Кероглы

Մոլոկանների պարտեզ

Քաղաքի կենրոնում գտնվող Մոլոկանների պարտեզը նույնպես «վերանորոգել են»: Այժմ այն կոչվում է Խագանիի անվան պարտեզ և հարում է նույնանուն փողոցին: 19-րդ դարում այս պարտեզը շրջապատված էր քարվանսարաներով, որտեղ կանգ էին առնում գյուղերից վաճառքի ապրանք բերող քրիստոնյա մոլոկանները: Դրա անվանումը փոխվել է Մարիինյան պուրակի, Աշում Ալիևի պարտեզի, Հունվարի 9-ի պարտեզի, սակայն այնուամենայնիվ ժողովուրդն այն Մոլոկանի պարտեզ է անվանում: Դրա մակերեսը մեծ չէ՝ 0,8 հա:

Այժմ շատրվանների մոտ այստեղ երկհարկանի ռեստորան կա, ճանապարհների եզրերին նստարաններ են դրված, խաղահրապարակ կա՝ լեռնագնացության փոքրիկ պատով: Ինչ վերաբերում է ռեստորանին, ապա Բաքվի այգիներն ընդհանրապես հեշտ են դրանցով լցվում:

Գուբերնատորի այգի

Գուբերնատորի այգին ամենահին քաղաքային այգիներից մեկն է: Այստեղ ցարական Ռուսաստանի ժամանակներում Բաքվի գուբերնիայի ղեկավարի ամառային նստավայրն է եղել (հետո՝ Հանրային ժողովի տունը):

Այն նաև հայտնի է եղել որպես Միխայլովյան այգի, Հեղափոխության այգի: Այգին սկսվում է «Իչերի Շեհեր» մետրոկայանից և ամրոցային պատի երկյանքով ձգվում դեպի բուլվար: Ամռանն այստեղ կենդանի երաժշտություն է լինում, շատրվաններ են աշխատում: Նոր այգիների համեմատ, այստեղ շատ ծարեր կան: Հատկապես գեղեցիկ է այգում լինում, երբ գարնանը ծաղկում են շագանակները: Այստեղ նույնիսկ թութակներ կան: Ասում են՝ թռչունները 90-ականներին մի անգամ փախչել են կենդանաբանական այգուց և եկել են այգում ապրելու:

Գուբերնատորի այգում հողն ավել լավն է, քան այլ այգիներում, քանի որ այն կառուցելու ժամանակ Բաքվի ամրոցի պարետ Ռոման վոն դեր Հոֆենի հատուկ հրամանով, որն Ապշերոնի աղի հողը չէր սիրում, եկվոր առևտրականների վրա տուրք է դրել. նրանք պարտավորվում էին իրենց հետ սևահող բերել: Այսօր այգին պաշտոնապես Ալիաղա Վահիդի պարտեզ է կոչվում՝ 20-րդ դարի հայտնի ադրբեջանցի պոետի պատվին:IMG_9839

Ձմեռային այգի

Ձմեռային այգին կառուցվել է 2013թ-ին հին թաղամասի տեղը՝ քաղաքի ամենակենտրոնում: Դրա հայտնվելուն նախորդել է հին տների ապամոնտաժում, դատական քաշքշուկներ և բողոքի ակցիաներ. բնակիչները դժգոհ են եղել իրենց բանկարանի դիմաց տրված դրամական փոխհատուցումից:

Այժմ Ձմեռային այգու տարածքում գրեթե ծառ չկա՝ եզրագծի տնկիները չհաշված: Հիմնականում այն կազմված է տարբեր խոտածածկերից, մարմարից և ռեստորանից: Այգու տակ ավտոկայանատեղի կա: Եթե հավատանք պետական Ազերթաջ տեղեկատվական գործակալությանը, այստեղ 2000 ծառ է աճում:

Հեյդար Ալիևի այգի

Սա ոչ թե այգի է, այլ մի քանի զույգ այգիներ, հիմնականում քաղաքի ծայրամասերում: Այստեղ կարևորը վիթխարի կամարն է մուտքի մոտ, որի վրա գրված է անվանումը: Ծառերն իրենցից կենտրոնական ծառուղու երկայնքով տնկված տնկիներ են ներկայացնում, ամենուր մարմար է և կոկիկ նստարաններ, երբեմն՝ մի քանի վճարովի ատրակցիոններ և թեյարան-սրճարաններ:

Ռազինյան այգի

Իսկ ի՞նչ կասեք այն այգիների մասին, որտեղ ոչ միայն կարելի է նստարանին նստել, այլ նաև վազել և զբոսնել: Այդպիսի այգի կար Բաքիխանովա ավանում: Ավանի հին անվամբ այն անվանում են Ռազինյան այգի: Այն կառուցվել է 1970-ականներին. ծառեր են տնկվել, ջուր է քաշվել և մի ամբողջ պուրակ է գոյացել, որում նույնիսկ ինչ-որ փոքր կենդանիներ կային, օրինակ, սկյուռիկներ ու թռչուններ:

Այգին այնքան մեծ էր, որ այդտեղ սպորտային մրցաշարեր էին անցկացվում: Այստեղ մարզիկներ էին մարզվում, այդ թվում՝ ժայռամագլցմամբ զբաղվող. այգին ձգվում էր մինչև ժայռազանգված՝ Ռազինյան լեռ: Մինչև վերջին ժամանակներս այստեղ իր դասերն էր անցկացնում Նիզամիի ստեղծագործության և երիտասարդության կենտրոնին կից Երիտասարդ ճանապարհորդող մանկական խմբակը:

42

արխիվ

43

արխիվ

Սակայն արդեն երկար տարիներ է, ինչ այգին հետևողականորեն ոչնչացնում են: Դրանից վիլլաների համար հող են «կտրել», հողը տարել են և փոսերը լցրել շինարարական աղբով, հետո այստեղ սկսեցին թափվել կոյուղաջրերը:

Երիտասարդ ճանապարհորդող խմբակի ղեկավար Եվգենիա Նաջաֆովան տարբեր սպորտային միջոցառումներ է կազմակերպում: Նրա համար հատկապես ծանր է եղել տեսնել, թե ինչպես է Ռազինյան այգին իսկական անտառից վերածվում ճահճային աղբանոցի: «Մենք մեր ուժերով փորձեցինք ինչ-որ կերպ այստեղի աղբը մաքրել, սակայն ի՞նչ կարող են անել մի քանի տասյակ երեխաներ, եթե այդ աղբը կրկին և կրկին հայտնվում է»:

Խանդավառ մարզիկները սկզբում փորձում էին ինչ-որ կերպ պահպանել այգին, դիմում էին գործադիր իշխանությանը, պատրաստվում էին վերակազմել այգին: Սակայն պաշտոնյաներն այգու խնդիրներին անհաղորդ մնացին, և քաղաքում մարզվելու համար գրեթե միակ վայրի ոչնչացման հետ մարդիկ ստիպված էին համակերպվել:

32

Լուսանկարը՝ Ալեքսանդր և Եվգենիա Նաջաֆովների

34

Լուսանկարը՝ Ալեքսանդր և Եվգենիա Նաջաֆովների

35

Լուսանկարը՝ Ալեքսանդր և Եվգենիա Նաջաֆովների

Բողոքի ակցիաներ

Ավելի շատ բաքվեցիներին վրդովում է ոչ թե «սխալ» այգիների տնկումը, այլ ծառահատումները: Նախորդ ամռանը Բաքվի Նարիմանովի շրջանի բնակիչներն այդ առթիվ նույնիսկ փակել էին այն ճանապարհը, որի երկայնքով տնկված ծառերը կտրում էին: Պատճառը Բաքվի համար շատ սովորական էր. այդտեղ շինարարություն էր պլանավորվում: Շինարարական ընկերության իրավաբանը պնդում էր, որ դատարանն իրենց օգտին է որոշում կայացրել:

Ոստիկանությունը ցրեց ակցիան:

Հետո պարզվեց, որ գործադիր իշխանությունը շինարարության թույլտվություն է տվել, ինչի կապակցության բնապահպանության նախարարությունում զարմացան. «Դրանք բոլորը բազմամյա ծառեր էին, մենք ոստիկանություն ենք դիմելու, որպեսզի այդ գործը հետաքննվի, ինչպես հարկն է»:

Ինչպես պատմում է Ադրբեջանի Կանաչների հանրության նախագահ Ֆարիդա Հուսեյնովան, կանաչապատման ողջ աշխատանքը գործադիր իշխանության Այգիների և պուրակների բարեկարգման կոմիտեի վերահսկողության տակ է գտնվում: Հենց գործադիր իշխանության մարմիններ է պետք դիմել, եթե ձեր բակում չոր կամ հիվանդ ծառ է աճում, որը սպառնում է ընկնել բնակիչների գլխին: Նրանք իրենք հերթին այդ մասին տեղյակ են պահում բնապահպանության նախարարությանը, այն փորձաքննություն է անցկացնում, այնուհետև ծառահատման թույտվություն է տրամադրում, ինչպես բացատրում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Իրադա Իբրահիմովան:

Սակայն փաստացի գործադիր իշխանությունն է ավելի հաճախ հարցեր լուծում՝ նախարարության «գլխից թռչելով»:


Կարդալ ավելին JAMnews-ում