Բաքվում շարունակում են ցույց անել զոհված զինծառայողների հարազատները, ցույցի ընթացքում լրագրող է կալանավորվել
Ի՞նչ են ուզում ցուցարարները
Ղարաբաղում զոհված զինծառայողների հարազատները ցույց են անում Բաքվում։ Նրանք իշխանություններից պահանջում են 11 հազար մանաթ (մոտ 6470 դոլար) դրամական փոխհատում։ Այդքան գումար է նախագահ Իլհամ Ալիևը հրահանգել վճարել զոհվածների ընտանիքներին։ Պաշտոնյաներն ասում են, որ շատ ընտանիքներ 90-ականներին փոխհատուցում ստացել են, և հիմա նրանց էլ չի հասնում։
Նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 28-ը ցուցարարները՝ մի քանի տասնյակ մարդ, հավաքվել են յոթ անգամ։ Հավաքվել են տարբեր պետական հաստատությունների՝ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, Միլլի Մեջլիսի, նախագահի նստավայրի շենքերի մոտ։
Ցուցարարներից մեկի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ նախագահի վարչակազմն իրենց խոստացել է անհատական կարգով օգնել։ Սակայն արդեն յոթերորդ ցույցին, որն անցկացվեց նախագահականի դիմաց, ցուցարարների մոտ ոչ ոք դուրս չեկավ։
Աֆղան Սադիղովի կալանքի մասին
Այդ նույն ցույցին ձերբակավել է լրագրող Աֆղան Սադիղովը։ Ինչպես պատմում է Սադիղովի կինը, որը նույնպես այնտեղ է եղել և տեսանկարահանել է ցույցը, նրան քաղաքացիական հագուստով անձինք են մոտեցել, մեքենա նստեցրել և տարել։
• Ի՞նչ բան է լրագրող լինելն Ադրբեջանում
• Անվճար բնակարաններ ադրբեջանցի լրագրողների համար․ նվե՞ր, թե՞ կաշառք
Գործընկերների հետ միասին նա ամբողջ օրն ամուսնուն է փնտրել, և միայն երեկոյան որոնումներին միացած փաստաբան Ջավադ Ջավադովը պարզել է, որ Աֆղանը 30 օրվա վարչական կալանքի է ենթարկվել ոստիկանությանը չենթարկվելու համար։
Աֆղան Սադիղովին նախկինում էլ են կալանավորել։ 2017թ-ի հունվարին նրան մեկուկես տարվա ազատազրկման էին դատապարտել պաշտոնյայի կաբինետի նախասրահում կնոջ վրա հարձակվելու մեղադրանքով։ Սադիղովն ազատ էր աձակվել այս տարվա մայիսին, հուլիսին 30 օրվա ազատազրկման էր դատապարտվել փողոցում «անհասցե հայհոյելու համար»։ Սադիղովը կարծում է, որ պատճառը Ֆեյսբուքում և իր ստեղծած azel.tv կայքում իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունն է։ Կայքը ներկայանում է որպես «տեղեկատվական պորտալ» և մասնագիտանում իշխանություններին քննադատելու վրա։