Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով ուղարկվել է առաջին բեռնատար կազմը
Կիսվել
Կիսվել
Բաքու-Թբլիսի-կարս միջազգային երակթուղային միջանցքով, Կուստանայ (Ղազախստան) կայարանից դեպի Մերսին կայարան (Թուրքիա), ուղարկվել է 82 կոնտեյներից կազմված առաջին բեռնատար կազմը, ասվում է «ԱզՌուսՏրանս» ընկերության հաղորդագրությունում:
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն երկաթուղային փոխադրումների ռուսական օպերատոր «Ռուսագրոտրանս» ՓԲԸ-ի հետ համատեղ ստեղծել են «ԱզՌուսՏրանս» ՓԲԸ ձեռնարկությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մասնաբաժնի ավելացման նպատակով:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է հոկտեմբերի 30-ին: Միջոցառմանը մասնակցելու համար Բաքու են ժամանելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվել է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Նախագծի իրականացումը սկսվել է 2008թ-ից: Նախագծի շրջանակում վերականգնվել Վրաստանի Ախալքալաք կայարանից մինչև Կարս քաղաքի երկաթուղային կայարան երկաթուղային գիծը: Երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 826կմ:
Բաքու-Թբիլիսի-Կարսի շահագործման առաջին փուլում ենթադրվում է փոխադրել 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ, երկրորդ փուլում բեռնափոխադրման ծավալը կարող է հասնել տարեկան 17մլն տոննայի և 2 մլն ուղևորի:
Ստորև կարելի է ծանոթանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու քաղաքական և տնտեսական հիմնահարցերի մասին JAMnews-ի հետաքննությանը: