Բաթումին գյուղի է վերածվել
Երբ դու չես գնում գյուղ, գյուղն է գալիս քեզ մոտ: Այդպես եղավ Բաթումիի պարագայում: Այդ ծովափնյա քաղաքը մի օրով վերածվեց գեղեցիկ աջարական գյուղի, լցվեց հողի աշնանային բարիքներով, կենդանացան մոռացված ավանդույթները, հնչեց բացառիկ աջարական ֆոլկլորը:
«Գանդագանա» գյուղական զբոսաշրջության փառատոնն իսկական տոն դարձավ բաթումցիների և քաղաքի հյուրերի համար:
Քաղաքի կենտրոնում 150 տարվա ամբար ցուցադրեցին, որը Մաչախելա կիրճից բերել էր տերը՝ Նոե պապը, Խիխաձիրի գյուղից՝ «հալած պանիր», քաղցրավենիք, Մաչախելիի «գարեջրի պանիր», Քոբուլեթիից՝ բնական մեղր, վարդագույն «չխավերի»՝ Կեդայում Շերվաշիձեի խաղողից պատրաստված, այնտեղ էր նաև Մերիկո տատը, որը ձմեռվա համար գուլպա է գործում, Հասան պապը, որը հյուրերին ավանդական ձևով գլանակ փաթաթել է սովորեցնում:
Հրապարակվել է՝ 08.11.2016