Արտասահմանում բնակվող ադրբեջանցի ակտիվիստներին Ադրբեջանում մեղադրում են Հայաստանի հետ կապերի մեջ
Ադրբեջանական լրատվամիջոցներում արշավ է սկսվել արտասահմանում բնակվող մի քանի ադրբեջանցի ակտիվիստների դեմ, նրանք մեղադրվում են Հայաստանի հետ կապերի և Ադրբեջանի շահերի դեմ ուղղված գործողություններ կատարելու մեջ։
Ընդ որում ոչ մի հաստատում կամ ապացույց չի հրապարակվում։
Տարբեր պարբերականներում հրապարակված հոդվածները քննադատում են հիմնականում լրագրող Սևինջ Օսմանգըզըին, ռոք–երաժիշտ Ջամալ Ալիին և նախկին դեսպան Արիֆ Մամեդովին։ Նրանցից ոչ ոք հերքում չի տարածել։
Մեղադրանքները կապված են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին 2020 թ–ի հուլիսի 12-16 տեղի ունեցած կտրուկ սրացման հետ՝ ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։
• Դրոշներ, կարգախոսներ և մրգեր․ ի՞նչն է արտասահմանում դառնում հայ–ադրբեջանական կոնֆլիկտների առիթ
Երաժիշտ Ջամալ Ալի

Բազմիցս հրապարակված պատմություններից մեկը համաձայն, ռոք–երաժիշտ Ջամալ Ալին՝ «Մեյդան Թի–Վի» առցանց պարբերականի նախկին աշխատակիցն, իբր ոստիկանությանն իրազեկել է, երբ Բելգիայում մի խումբ ադրբեջանցի էմիգրանտներ ակցիայի են հավաքվել՝ սատարելու տեղի ադրբեջանցիներին, որոնք տուժել են հայերի հետ ծեծկռտուքի հետևանքով։
Այն փաստը, որը Ջամալ Ալին բնակվում է Բեռլինում, իսկ ակցիան անցկացվել է Բրյուսելում, ոչ մի կերպ չի մեկնաբանվում։ Մեղադրանքի ոչ մի ապացույց նույնպես չի բերվում։
Ջամալ Ալին Ադրբեջանում շատ է քննարկվում իշխանություններին քննադատող երգերի պատճառով և երկար ժամանակ է, ինչ Գերմանիայում է ապրում։
Նրա խոսքով՝ ինքը լքել է Բաքուն որպեսզի չկալանավորվի Ադրբեջանում։
Բելգիայում, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդով

Արիֆ Մամեդովը Բելգիայում, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանն է եղել 2004-2006 թթ–ին։
2015 թ–ին, նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ, նա զրկվել է «արտակարգ և լիազոր դեսպանի» կոչումից։ Այդ օրվանից Մամեդովը Բրյուսելում է ապրում։
Արիֆ Մամեդովին ադրբեջանական լրատվամիջոցները մեղադրում են «Ադրբեջանի մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածելու մեջ»։
Մասնավորապես, նրան են վերագրվում արտահայտություններ, թե իբր մի շարք երկրներում ադրբեջանցիների և հայերի միջև կոնֆլիկտի նախաձեռնողն Ադրբեջանի կառավարությունն է, և այդպիսով երկրի իշխանությունները փորձում են ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից։
Ադրբեջանական լրատվամիջոցները մեղադրում են Արիֆ Մամեդովին, որ նա «Հայաստանի շահերն է պաշտպանում»։
Լրագրող Սևինջ Օսմանգըզը

Լրագրող Սևինջ Օսմանգըըի մասին, որն ԱՄՆ–ում է ապրում, ադրբեջանական լրատվամիջոցներում գրում են, թե նա «ջուր է լցնում թշնամու ջրաղացին»։
Պատճառն այն արտահայտությունն է, որը Սևինջ Օսմանգըզըն արել է հանրային կերպով․
«Քաղաքակիրթ դիմակայությունը խախտում է ադրբեջանական կողմը»։
Օսմանգըզըի մյուս մենկաբանությունը՝ «Այս դիմակայությունը չի պաշտպանում Ադրբեջանի ազգային շահերն», ընկալվել է որպես պետության դեմ ելույթ։