Աշխարհրն անտեսել է Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը
REUTERS/Sergei Karpukhin
Հոկտեմբերի 8-ին լրացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 65-ամյակը: 200 պետությունների ղեկավարներից նրան շնորհավորեց միայն տասը, հիմնականում՝ ԱՊՀ անդամ երկրներից: Շնորհավորանքներ չէր ուղղել աշխարհի 20 ամենախոշոր տնտեսությունների թվին պատկանող երկրների և ոչ մի ղեկավար:
Ուշադրություն է գրավում այն փաստը, որ Վլադիմիր Պուտինի հոբելյանն անտեսածների շարքում շատ են այն ղեկավարները, որոնց ռուսական պաշտոնական լրատվամիջոցները Մոսվայի դաշնակից են անվանում: Օրինակ, Վենեսուելայի, Կուբայի, Գվինեայի, Չինաստանի առաջնորդները:
Ռուսաստանում Պուտինի ծննդյան օրվա տոնակատարություններն առանց սկանդալի չանցան: Այսպես, «Զվեզդա» հեռուստաալիքը, թվելով այն արտասահմանյան երկրների ղեկավարներին, որոնք շնորհավորել էին Պուտինին, նշել էր նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին: Իսկ «Russia Today» հեռուստաալիքի նյութն այն մասին, թե Նյու Յորքում Ռուսաստանի նախագահի ծննդյան օրվա կապակցությամբ հսկայական «պուտինբուրգեր» է պատրաստվել, ստուգելուց հետո պարզվել էր, որ կեղծ է: