Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրված կտավներն Արտաշես Աբրահամյանը ճանաչում է հատ առ հատ, որովհետև ոչ միայն դրանց մեծ գիտակն է, այլև՝ վերականգնողը։ Կերպարվեստի պատմական ժառանգություն համարվող ցուցանմուշները, որոնք տարիների ընթացքում գունաթափվում են կամ վնասվում, բերվում են նրա աշխատասենյակ։ Այստեղ դրանք վերականգնվում են ու հետ տարվում թանգարանի ցուցասրահ։ Արտաշեսի խոսքով՝ թեև տասը տարի է, ինչ զբաղվում է այս աշխատանքով, ամեն անգամ կտավները վերականգնելիս անհանգստանում է՝ հանկարծ չվնասի։