Ադրբեջանում վաճառքից հանում են ընդդիմադիր քաղաքական գործչի գրքերը
Ադրբեջանի՝ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող գրախանութներում չգրանցված արգելք է գործում պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ջամիլ Հասանլիի գրքերի վաճառքի վրա։ Այս մասին Turan գործակալությանը հաղորդել է ինքը Հասանլին՝ դա կապելով իր հասարակական և քաղաքական գործունեության հետ։ Բանն այն է, որ նա ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահն է և մի քանի անգամ արդեն խնդիրներ է ունեցել իշխանությունների հետ՝ ներառյալ ձերբակալությունները։ Բացի այդ, Հասանլին 2013թ-ի նախագահական ընտրություններին ընդդիմության միակ թեկնածուն էր (որոնց արդյունքում նախագահ դարձավ Իլհամ Ալիևը)։
• Ո՞վ է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում 2018թ-ի նախագահական ընտրություններին
Ըստ Ջամիլ Հասանլիի՝ «իշխանամետ» խանութները սկսել են հրաժարվել վաճառել նրա գրքերն արդեն վաղուց։ Տվյալ պահին այդ խանութների քանակը հասել է երեքի (Բաքվի համար դա բավակակնին շատ է)։
Հասանլիի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ երկրում «ավտորիտար կառավարում և տոտալիտար մտածողություն է տիրում»։
Հասանլիի գրքերը նվիրված են Ադրբեջանի, Մերձավոր Արևելքի և այլ տարածաշրջանների պատմությանն ու հիմնականում անդրադառնում են 20-րդ դարի իրադարձություններին։ Դրանք լույս են տեսել և վաճառվում են Ռուսաստանում, Թուրքիայում և այլ երկրներում։