Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 14 մարդ
Ադրբեջանի Խըզըի շրջանում՝ Բաքվից 70 կմ հեռավորության վրա, կործանվել է Մի-17 ռազմական ուղղաթիռը, որն ունեցել է 18 ուղևոր։ Կատարվածի հետևանքով զոհվել է 14 մարդ, նրանցից 13-ը պետական սահմանապահ ծառայության սպաներ են, երկու մարդ վիրավորվել է։ Գլխավոր դատախազությունն «այս պահին» բացառում է արտաքին գործոնի պատճառով աղետի վարկածը։
- Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման համար «մեղադրում են» թռչուններին
- Ինչո՞ւ է կործանվել ուղևորատար ինքնաթիռը Մոսկվայի երկնքում։ Փորձագետների վարկածը
- Ռուսաստանը մասնակից է ՄՆ17-ի կործանմանն ու կիբերպատերազմներին
2021 թ․ նոյեմբերի 30-ին, ժամը 10-ն անց 40 րոպեին, Ղարաէյբաթ պոլիգոնում, որը տեղակայված է Ադրբեջանի Խըզըի շրջանում՝ Բաքվից 70 կմ հեռավորւթյան վրա, կործանվել է Մի-17 ռազմական ուղղաթիռը։
Կատարվածի հետևանքով զոհվել է ուղղաթիռում գտնվող 18 անձանցից 14-ը։ Եվս երկու մարդ վիրավորվել է։
Զոհվածներից 13-ն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սպաներ էին։ Նրանց թվում էր մեկ գնդապետ, մեկ գնդապետ-լեյտենանտ, հինգ մայոր, չորս կապիտան, ավագ լեյտենանտ և լեյտենանտ։ Զոհվածներից ևս մեկը քաղաքացիական անձ է։
Վնասվածքներ են ստացել նաև երկու սպաներ, նրանք հոսպիտալացվել են, իրենց բավարար են զգում, ասված է պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությունում։
«Ներկա պահին հանգամանորեն ստուգվում են այն ենթադրությունները, որ աղետի պատճառն օդաչուի անզգուշությունն է եղել, տեխնիկական խոտանն ուղղաթիռում, եղանակային պայմաններն ու բոլոր հնարավոր այլ վարկածները։
Դեպքի վայրը զննել են Ադրբեջանի գլխավոր դատախազության և սահմանապահ ծառայության աշխատակիցները՝ դատաբալիստիկ, դատահրշեջ և դատաբժշկական փորձաքննությունների ոլորտի փորձագետները։
ՊՆ մասնագետը հետազոտում է ուղղաթիռի «սև արկղը», ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ, քննչական խումբը, որը կազմված է գլխավոր դատախազութան, ռազմական դատախազության և սահմանապահ ծառայության մասնագետներից, հարցաքննել է ուղղաթիռի կործանումից տուժածներին։
Ներկա պահին այս գործով օպերատիվ քննչական միջոցառումներ են իրականացվում։ Հետաքննության ընթացքի մասին հանրությանը լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն», — ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Այս փուլում քննությունը բացառում է արտաքին միջամտության վարկածը», — հավելել է գերատեսչությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Սա ամենախոշոր ավիավթարն է Ադրբեջանի ուժային գերատեսչությունների պատմության մեջ։