Ադրբեջանի ժողովրդական արտիստ Փոլադ Բյուլբյուլօղլին կարող է գլխավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ն
Կիսվել
Կիսվել
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Փոլադ Բյուլբյուլօղլին դարձել է ՄԱԿ կրթության, գիտության և մշակույթի (ՅՈՒՆԵՍԿՕ) հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնական թեկնածուն: Ընտրությունները կկայանան այս տարվա աշնանը:
Ընտրությունները կանցկացվեն 2009թ-ին ընտրված և 2013թ-ին վերընտրված գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի իրավասությունների ժամկետի լրանալու կապակցությամբ: Նա դարձել է արևելաեվրոպական երկրների խմբի առաջին ներկայացուցիչը, որը համաշխարհային կազմակերպություն է գլխավորել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոննորը թուլ չեն տալիս երկու անգամից ավել բարձրագույն պաշտոնյա ընտրել:
Փոլադ Բյուլբյուլօղլի Մամեդովը որպես երգիչ և կոմպոզիտոր հայտնի է ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև ԽՍՀՄ նախկին տարածքում: Նա երկու տասնամյակ շարունակ (1988-2006) զբաղեցրել է Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնը: 2006թ-ից մինչ այժմ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն է:
Ոչ ուշ, քան ապրիլի 1-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհուրդը կազմակերպության մասնակիցներին կտեղեկացնի բոլոր ներկայացված թեկնածությունների մասին: ԳԽ 202-րդ նստաշրջանում անմիջապես այս տարվա աշնանը կայանալիք 39-րդ գլխավոր կոնֆերանսի նախաշեմին խորհուրդը կդիտարկի առաջարկներն ու գաղտնի քվեարկության արդյունքում կընտրի այն թեկնածուին, որին հետո կառաջարկի գլխավոր կոնֆերանսին, փոխանցում է ՏԱՍՍ տեղեկատվական գործակալությունը:
Անմիջապես Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի քան 200 երկիր է միավորում: ՄԱԿ համակարգում նրան է պատկանում համաշխարհային մշակութային ժառանգության գլխավոր պահապանի դերը: