Աբխազիա․ նոյեմբերից դատարանները կարող են դադարեցնել աշխատանքը
Առանց աուդիո- և տեսաձայնագրության դատական նիստերին ընդունված որոշումը ցանկացած գործով կարող է չեղարկվել։
Դատական գործընթացի կազմակերպման նոր կանոններն ընդունվել են դեռ 2016թ-ին, սակայն ուժի մեջ պետք է մտնեին 2019թ-ի հուլիսի 1-ին։ Երեք տարվա տարկետումը տրամադրվել էր դատարաններն անրաժեշտ տեխնիկական սարքավորումներով հագեցնելու համար։
Սակայն երբ ժամկետը լրացավ, պարզվեց, որ տեխնիկայով դատարանները հագեցնելու համար փողը չի հերիքում։ Գերագույն դատարանը համարեց, որ իրեն անհրաժեշտ կլինի 40 մլն ռուբլի [շուրջ $660 հազար]։ Սակայն ֆինանսների նախարարությունն իր հաշվարկներն ունի։ Այնտեղ որոշել են, որ վեց միլիոնն էլ է բավարար [շուրջ $100 հազ․], քանի որ, ըստ նախարարության, Գերագույն դատարանի պատվիրած սարքավորման շուկայական արժեքը չափազանցված է։
Արժեքի չափազանցման մասին կշտամբանքին Գերագույն դատարանը պատասխանել է, որ ֆինանսների նախարարությունը սխալ է հաշվարկել սարքավորման արժեքը, քանի որ նախարարության առաջարկած տեխնիկան չի համապատասխանում դատական գործընթացի աուդիո- և տեսաձայնգրության չափանիշներին։
Գումարի համաձայնեցման և դատարանների հետագա տեխնիկական վերազինման համար խորհրդարանի պատգամավորները նոր ժամկետ էին սահմանել՝ մինչև նոյեմբերի 1-ը։
Սակայն այդ ժամկետի մեջ նույնպես չհաջողվեց տեղավորվել։