Աբխազիայի ինքնիշխանության դեմ ցանկացած գործողություն, դրա մասին ցանկացած բանակցություն կավարտվի մինչև 15 տարվա ազատազրկմամբ
Աբխազիայի ինքնիշխանության դեմ գործողությունները պետք է քրեական հանցագործություն համարվեն և 10-15 տարվա ազատազրկման դատապարտվեն. քրեական օրենսգրքում առաջին ընթերցմամբ այսպիսի փոփոխություններ է հաստատել Աբխազիայի խորհրդարանը:
Գործողությունները, որոնք պատժվելու են օրենքի այս հոդվածով, այսպես են ձևակերպվել. «Արտասահմանյան պետությանն Աբխազիայի ողջ տարածքի փոխանցում կամ Աբխազիայի տարածքից դրա մի մասի անջատում»:
Բ
ացի այդ, քրեական հետապնդման են ենթակա արտասահմանյան պետության, արտասահմանյան կազմակերպության կամ դրանց ներկայացուցիչների հետ ցանկացած մակարդակի բանակցությունները, որոնց ժամանակ խոսքը կգնա ինքնիշխանության սահմանափակումների մասին, որոնք վնասում են Աբխազիայի Հանրապետության պետական անկախությանը:
Այդպիսի գործողությունները կպատժվեն 5-10 տարվա ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ:
Ե
վս մեկ կետ նվիրված է տեղեկությունների հափշտակմանը կամ հետագայում դրանք արտասահմանյան պետությանն, արտասահմանյան կազմակերպությանն ու դրանց ներկայացուցիչներին փոխանցելու նպատակով պահպանմանը, որոնք Աբխազիայի Հանրապետության պետական կամ ռազմական գաղտնիք են: Այս հանցագործություները կպատժվեն 10-15 տարվա ազատազրկմամբ:
Քրեական օրենսգրքի այս փոփոխություններն, ըստ ամենայնի, վերջնականապես կընդունվեն 2018թ-ի աշնանը:
«Մինչ այժմ օրենսդրությունը երաշխավորում էր փաստացի Աբխազիայի՝ որպես ինքնիշխան պետության անկախությունը վերանայելու անհնարինություն անգամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Հատուկ սահմանադրական օրենք կա, որն արգելում է հանրաքվեի նման հարց դնել, արգելում է նաև վերանայել աբխազերենի կարգավիճակը: Այժմ արդեն նման փորձերի համար քրեական պատիժ կլինի», —JAMnews-ին ասել է սահմանադրական իրավունքի մասնագետ Թամազ Կեցբան: