Մեր մասին

JAMnews-ը բացառիկ մեդիահարթակ է, որը միավորում է պրոֆեսիոնալ լրագրողների Կովկասի տարբեր շրջաններից, ինչպես նաև հեղինակների և փորձագետների, որոնց նպատակը ընթերցողներին բազմազան և բազմակողմանի տեղեկատվություն տրամադրելն է:

Մենք առաջարկում ենք թարմ նորություններ տարածաշրջանի իրադարձությունների մասին, փոխանցում ենք բացառապես վերստուգված տվյալներ, առաջարկում կարևոր իրադարձությունների և միտումների պրոֆեսիոնալ և անկախ վերլուծություն և ձգտում դրանով իսկ միմյանց հետ հնարավորինս լավ ծանոթացնել Կովկասի տարբեր շրջաններում ապրող մարդկանց:

JAMnews-ը հարթակ է, որտեղ ամենատարբեր հայացքների մարդիկ ազատ կարող են կիսվել իրենց տեղեկատվությամբ, մտքերով և կարծիքներով, JAMnews-ը կարևոր է համարում հասարակությանը տրամադրել բազմապիսի տեղեկատվություն, երբեմն էլ՝ հակառակ տեսանկյուններ՝ այն մարդկանցից, որոնք հաճախ ապրում են հակառակ քաղաքական և սոցիալական իրականություններում:

Հետևաբար, JAMnews-ի նյութերում օգտոգործվող եզրերն ու տեղանունները, մտքերն ու գաղափարներն արտացոլում են հստակ հրապարակման հեղինակի զուտ անձնական դիրքորոշումը կամ հստակ համայնքի դիրքորոշումը, և միշտ չէ, որ համընկնում են JAMnews-ի և նրա առանձին աշխատակիցների դիրքորշման և դատողությունների հետ:

JAMnews-ն ամբողջությամբ բաց է քննարկումների համար: Սակայն մենք մեզ իրավունք ենք վերապահում ջնջել հրապարակումների այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորանք կամ սպառնալիքներ, որոնք բռնության կոչեր կպարունակեն և էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:

JAMnews-ը ստեղծվել և գոյություն ունի Միացյալ թագավորության «Հակամարտության, անվտանգության և կայունության» հիմնադրամի (UK Conflict, Stability and Security Fund) աջակցությաn շնորհիվ: Մենք ուրախ կլինենք լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: Խմբագրության էլեկտրոնային հասցեն է՝ [email protected]:

Comments are closed.