Ողբերգության պատճառը հետևյալ կերպ է հնչում՝ «անվտանգության կանոնների խախտում»:" />

Վրաստանի Թքիբուլիի հանքում վթար է տեղի ունեցել. 4 մարդ է զոհվել

Ողբերգության պատճառը հետևյալ կերպ է հնչում՝ «անվտանգության կանոնների խախտում»:

Թքիբուլիում (Արևմտյան Վրաստան) հանքի մասնակի փլուզման պատճառով 4 մարդ է մահացել:

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել: Ինչպես հաղորդել են գերատեսչությունում, քննությունը վարվում է «անվտանգության կանոնների խախտում լեռնային, շինարարական և այլ աշխատանքներ վարելիս, որն անզգուշությամբ առողջությանը պակաս ծանր և ծանր վնաս է հասցրել»:

Թբիլիսիից Թքիբուլի հանքափորների քաղաք է մեկնել լեռնային փրկարարների խումբ, որպեսզի փլատակների տակից հանի մարմինները: Տեղում մոբիլիզացվել են իրավապահ մարմինների և փրկարար ծառայության աշխատակիցները:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում