Ֆեմինիստները բազմաթիվ ցուցապաստառներ էին պարզել, սուլում էին, կարգախոսներ վանկարկում և ֆայերներ այրում" />

Թբիլիսիում Կանանց երթ է անցկացվել: Ֆոտոռեպորտաժ

Ֆեմինիստները բազմաթիվ ցուցապաստառներ էին պարզել, սուլում էին, կարգախոսներ վանկարկում և ֆայերներ այրում

Բողոքի բազմամարդ ակցիա է կայացել Վրաստանի մայրաքաղաքում չորեքշաբթի երեկոյան:

Աղմաշենեբելի պողոտայով Կանանց համերաշխության երթի հարյուրավոր մասնակիցներ են անցել: Երթի կազմակերպիչները կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններն էին:

Այս երթը Վրացիների երթի պատասխանն էր, որն անցկացվել էր մի քանի օր առաջ: Վրացիների երթի մասնակիցները նախորդ շաբաթ պահանջում էին մաքրել Վրաստանն ապօրինի ապրող արտասահմանցիներից՝ տարբեր այլատյացական հայտարարություններով հանդես գալով: Իսկ հուլիսի 19-ին Աղմաշենեբելի պողոտայում արդեն այլ մարդիկ էին հավաքվել, որոնք երթ էին անում անհավասարության, բռնության, այլատյացության դեմ և հանուն կանանց իրավունքների:

Ֆեմինիստները բազմաթիվ ցուցապաստառներ էին պարզել, սուլում էին, բարձրախոսով կարգախոսներ վանկարկում և ֆայերներ այրում:

Կանայք որոշել էին քաղաքի փողոցներ դուրս գալ այն բանից հետո, երբ Վրացիների երթի մի քանի ակտիվիստներ սոցցանցերում սկսել էին խմբակային բռնաբարությամբ սպառնալ Թբիլիսիի բնակիչ Թաթիա Դոլիձեին, որը քննադատություն էր հնչեցրել ակցիայի կազմակերպիչների հասցեին:

Բայա Պատարայան, որը Կանանց շարժումն է ներկայացնում, ասում է, որ ակցիայի անցկացման դրդապատճառները վերջերս տեղի ունեցած իրադարձություններն էին, որոնք հերթական անգամ վկայում են վրացական հասարակությունում կնոջ խոցելիության մասին: «Երբ սոցիալապես ակտիվ կինը փորձեց քնննադատության ենթարկել ֆաշիստական կոչերն ու ուժերը, որոնք Կրեմլի կողմից են ղեկավարվում, նրա և նրա ընտանիքի վրա սկսեցին ճնշում գործադրել, որոնք չսահմանափակվեցին վիրավորանքներով ու կիբեր-բուլինգով: Դրանք վերաճեցին սարսափելի սպառնալիքների, այդ թվում՝ խմբակային բռնաբարության սպառնալիքի: Այդ ամենը փորձեր են կնոջը ստիպելու լռել, չարտահայտել իր կարծիքը երկրի կառավարման հարցերի վերաբերյալ: Միաժամանակ կանանց ակտիվությունը հույժ կարևոր է, որպեսզի երկիրը զարգանա», – ասում է Բայա Պատարայան:

Ակցիայի մասնակիցների մեջ քիչ չէին տղամարդիկ, որոնք նույնպես խոսում են վրացական հասարակությունում կանանց հանդեպ ոչ իրավահավասար վերաբերմունքի մասին և դեմ են հանդես գալիս այլատյացական խմբերին, անհանդուրժողներին, այդ թվում՝ կանանց հանեպ:

Ցուցապաստառների գրառումները. «Կանգնեցրեք ֆեմիցիդը», «Մեր ուժը մեր համերաշխության մեջ է»,

«Մենք այլևս չենք հանդուրժելու»

«Դադարեցրեք ֆեմիցիդը»

«Համերաշխություն, Ազատություն, Իրավահավասարություն», «Համերաշխություն՝ միգրանտ կանանց»

«Կնոջը բռնաբարելը հանցագործություն է»

«Սկսվում է կանանց անհնազանդություն»; «Կանայք կողմ են իրավահավասարությանը»

«Բռնությունն ազգություն չունի», «Սպառնալիքներն անպատասխան չենք թողնի»

 


Կարդալ ավելին JAMnews-ում