
Կորոնավիրուս, կամ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը սկսվել է 2019 թ–ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Հուբեյ շրջանի Ուհան քաղաքում։ Վարակը կայծակնային արագությամբ տարածվել է սկզբից երկրով մեկ, ապա՝ ամբողջ աշխարհում։
Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածման ամենամասշտաբային օջախներն են գրանցվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում։
Եվրոպան՝ հատկապես Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ևս համաճարակի հետ ծանր պայքարի բռնվեցին՝ տասնյակ հազարավոր մահվան դեպքերով:
Հիվանդության տարածմանն աշխարհում կարելի է հետևել առցանց քարտեզի միջոցով։
Մինչ Ուհանում հայտնաբերվելն այս վիրուսի մասին ոչինչ հայտնի չէր։ Ենթադրաբար, այն մարդուն է փոխանցվել ինչ-որ վայրի կենդանուց։