Վրաստանում մինչև ապրիլի 1–ն ընդհատվել է դասապրոցեսը
Կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար դպրոցական արձակուրդը երկարաձգվել է մինչև ապրիլի 1–ը։ Համապատասխան որոշումը կայացրել է վարչապետին կից ստեղծված համակարգման խորհուրդը, որի նպատակը կորոնավիրուսին դիմակայելն է։
Ի սկզբանե որոշումը վերաբերում էր մարտի 4–ից 16–ն ընկած ժամանակահատվածին։ Այս օրերին դպրոցներում ախտահանման աշխատանքներ էին տարվում։ Սակայն, հաշվի առնելով իրավիճակը երկրում, արձակուրդը որոշվել է երկարաձգել։
•Վրաստանում կորոնավիրուսով արդեն 23 հիվանդ կա
•Կորոնավիրուս․ այլևս ոչ մի գրկախառնություն, բարևելն՝ արմունկներով և կոշիկներով։ ՏԵՍԱՆՅՈՒԹ