Հայաստանը աշխատում է Ռուսաստանի հետ սահմանը երկկողմանի բացելու ուղղությամբ
Օգոստոսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 229-ով և դարձել 40 794:
Մահացել է ևս 3 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 809-ի։
Առողջացել է ևս 405 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 33 897։
Շարունակում է բուժում ստանալ 6 079 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 180 497 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 465:
• Հայ մասնագետները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտություններ իրականացնել
• «Կորոնավիրուսի համաճարակային վիճակը Հայաստանում շարունակաբար թուլանում է» — Հայաստանի վարչապետ
«Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի հետ սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ», — օգոստոսի 12-ին Ազգային ժողովում հայտարարել է արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ ցամաքային սահմանների մասով դեռևս քննարկումներ չկան «ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, դեռևս նույն ռեժիմն ու նույն սահմափակումները պահպանվում են»։