Կավարտե՞ն արդյոք Ռուսաստանն ու Ճապոնիան երկրորդ աշխարհամարտը
Երկրները փորձում են լուծել տարածքային վեճը, որը տևում է արդեն 73 տարի
Այս շաբաթ Մոսկվայում բանակցություններ են կայացել Ճապոնիայի վարչապետ Աբեի և Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Գլխավոր թեման խաղաղ պայանագրի կնքումն էր, որը թույլ կտա երկու երկրներին դուրս գալ պատերազմի ֆորմալ վիճակից, որը ձգվում է 1945թ-ից։ Ի՞նչն է դրան խանգարում։
Ինչո՞ւ պատերազմը չի ավարտվում
1945թ-ին ԽՍՀՄ-ը Ճապոնիային՝ հիտլերյան Գերմանիայի դաշնակցին, պատերազմ հայտարարեց։ Դրա հետևանքով խորհրդային զորքերը վայրէջք կատարեցին Հարավկուրիլյան լեռնաշղթայի վրա (Շիտոկան, Խաբոմայի, Իտուրուպ, Կունաշիր) և դրանք խորհրդային տարածք հայտարարեցին։
Այդ օրվանից Ճապոնիան հրաժարվում է ԽՍՀՄ-ի, այնուհետև Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել՝ պահանջելով վերադարձնել այդ տարածքները։
• Ստալինը, Պուտինը, Պուշկինը. ռուսների հերոսները
• Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ մեղադրանքներում անսպասելիորեն հայտնվել է Վրաստանը
Ինչո՞ւ են Ճապոնիայի համար կարևոր այդ կղզիները
Կունաշիրը, Խաբոմային, Իտիրուպն ու Շիտոկանը փոքրիկ կղզիներ են Հարավային ծովում։ Այժմ այնտեղ հիմնականում ռուս զինծառայողներ են բնակվում իրենց ընտանիքներով։
Սակայն Ճապոնիայի համար այդ կղզիների իրեն պատկանելը բացարձակ սկզբունքային հարց է։
Առաջին հերթին, այնտեղ են թաղված նրանց նախնիները․ ճապոնացիների համար դա բացառապես կարևոր է։
Երկրորդ հերթին, պատմական հանգամանքներից ելնելով՝ տարածքային ամբողջականության հարցը Ճապոնիայի պետականության և ինքնագիտակցության հիմքերից մեկն է։
Ինչու՞ է Ռուսաստանը հետաքրքրված այդ կղզիներով
Հարավկուրիլյան լեռնաշղթայի կղզիները Ռուսաստանի համար ոչ մի տնտեսական նշանակություն չունեն։
1945թ-ին դրանք ռազմական առումով էին արժեք ներկայացնում որպես Ճապոնիայի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների դեմ ֆորպոստ։ Այժմ դրանց ռազմական իմաստը նույնպես կորել է։
Ինչի՞ շուրջ են սակարկումները
Սխալ արտաքին քաղաքականության և արևմտյան պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է և ներդրումների կաիրք ունի։ Այդ ներդրումներն ակնկալվում են Ճապոնիային տարածքներ զիջելու դիմաց։
Ճապոնիան միացել է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին, սակայն կղզիների մասին հարցը նրա համար այնքան կարևոր է, որ նա կարող է փոխել իր դիրքորոշումը, եթե փոխհամաձայնության գա։
Ի՞նչ տեսք կարող է ունենալ փոխհամաձայնությունը
Այժմ ռուս-ճապոնական բանակցությունների ժամանակ քննարկվում է Ճապոնիային կղզիների փուլ առ փուլ վերադարձի մասին առաջարկը։ Սկզբից երկուսը, մյուսների ճակատագիրը պարզ կլինի ավելի ուշ։
Սակայն, դատելով Վլադիմիր Պուտինի և Սինձո Աբեի հանդիպման արդյունքներից, կողմերի դիրքորոշումները դեռ շատ հեռու են միմյանցից։ Փետրվարին բանակցությունները կշարունակվեն արտգործնախարարների մակարդակում, իսկ հուլիսին Ռուսաստանի նախագահը Ճապոնիա կմեկնի։
Ահա առաջատար ռուս փորձագետ, ԱԳ նախկին փոխնախարար Գեորգի Կունաձեի կարծիքը․
«Մի քանի ամիս առաջ Ճապոնիայի վարչապետը հստակ հասկացրեց, որ պատրաստ է փոխզիջման։ Ճապոնիայի առաջնորդի գիտակցությունում տեղի ունեցած այդ «մեծ բեկման» պատճառները մակերևույթի վրա են․ նրա համար կարևոր է, որ Ճապոնիայի և Չինաստանի միջև կոնֆլիկտի դեպքում Ռուսաստանը չեզոքություն պահպանի։
Ռուսաստանի նախագահն իր շահերն ունի․ հզոր տերության, հրաշալի «յոթնյակի» (որից մեր երկիրը խայտառակ կերպով վտարվել է) անդամ պետության հետ հարաբերություններում պատմական բեկումը քաղաքական հաջողություն է, որն այսօր շատ ավելի թանկ է, քան երբևէ»։