Վերջին մեկ օրում հայկական և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրել են բնակավայրերի հրետակոծության համար, որտեղ խաղաղ բնակչություն կա կամ կարող է լինել։ Երևանը հայտարարել է նաև Հայաստանին օգնություն ցուցաբերելու նպատակով Ռուսաստանի հետ խորհրդակցությունների մեկնարկի մասին։
Հայկական ու ադրբեջանական բանակները սեպտեմբերի 27-ից դաժան մարտեր են վարում ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զրահատեխնիկայի, հրետանու և դրոնների կիրառմամբ։ Արդեն մի քանի հազար զինվորական և խաղաղ բնակիչ է զոհվել երկու կողմից։ Այս ընթացքում երեք անգամ՝ հոկտեմբերի 10-ին, 18-ին և 26-ին հրադադարի պայմանագիր է կնքվել, սակայն ամեն անգամ այն միանգամից խախտվել է։ Կողմերը միմյանց են մեղադրում հրադադարը չպահպանելու համար։
Վերջին իրադարձություններն՝ ամփոփ, 2020 թ-ի նոյեմբերի 4
Տեղեկություններ Բաքվից
• Գիշերվա ընթացքում մարտական գործողությունները շարունակվել են տարբեր ուղղություններով։
• Նոյեմբերի 4-ին առավոտյան ժամը 8-ից հայկական զինված ուժերը հրետակոծում են Տերտերի շրջանի Գուսանլի և Գազյան գյուղերն, ինչպես նաև Աղջաբեդի Հաջիլար, Գարախանլի և Բոյաթ գյուղերը, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
• Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, որում խոսվում էր «Պատասխան հարվածներ հասցնելու Արցախի ղեկավարության իրավունքի մասին»․ «Այդպիսով հայկական կողմը հող է նախապատրաստում Ադրբեջանի խաղաղ քաղաքացիներին հարվածելու համար»։
• «Բաքուն պատրաստ է դադաեցնել պատերազմը։ Սակայն դրա համար նա [Հայաստանի վարչապետը] պետք է հայտարարի զորքերն օկուպացված տարածքներից դուրս բերելու մասին։ Սակայն նա այդ մասին չի խոսում», — հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում։
Տեղեկություններ Երևանից
• Գիշերը լարվածությունը պահպանվել է։ Կեսգիշերն անց ադրբեջանական դիվերսիոն խումբը Շուշի քաղաք ներխուժելու անհաջող փորձ է կատարել, քաղաքը հրետակոծվել է «Սմերչ» հրթիռներով, տուժածներ չկան, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
• Երկու խաղաղ բնակիչ է տուժել նոյեմբերի երեքի երեկոյան Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով։
• Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «էքզիստենցիալ սպառնալիքի պայմաններում Արցախի իշխանությունն ու Պաշտպանության բանակն իրավունք ունեն պաշտպանելու իրենց բնակչությունն ու հակահարված հասցնելու թշնամուն»։
• Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրել է նաև «Արցախի քաղաքացիական բնակչության միտումնավոր հրետակոծման համար, հատկապես՝ առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին»։
• Հայաստանի վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ հայ-ռուսական խորհրդակցություններ են սկսվել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ «Ռուսական զորքը կանգնած է Երասխում, Լաչինի միջանցքի մոտ գտնվող հայկական գյուղում», — ասել է նա։
Տարածաշրջանի քարտեզը, որտեղ տեղի է ունենում ղարաբաղյան հակամարտությունը