Ադրբեջանցի պատգամավորները կրկին կոչ են անում սահմանափակել համացանցը
Ադրբեջանական կառավարությունում կրկին սկսել են խոսել սոցցանցերի և համացանցի հանդեպ վերահսկողության ուժեղացման մասին։ Անցած մի քանի օրում այս թեմայով արտահայտվել է մի քանի քաղաքական գործիչ՝ առաջացնելով հասարակության վրդովմունքը։
• Ռուսաստանը կարող է առանց համացանցի մնալ
• Վեճեր Ադրբեջանի սոցցանցերի շուրջ
Ըստ սահմանադրության և կառավարության հայտարարությունների՝ համացանցն Ադրբեջանում ամբողջությամբ ազատ է։ Պետական մակարդակով այն սահմանափակելու իրենց փորձերը պատգամավորները բացատրում են մարդու իրավունքների և պետականության պաշտպանությամբ։
Ով և ինչ է ասել
«Արտասահմանից Ադրբեջանի հասցեին քննադատությունը կանխելու համար մենք կարող ենք ստեղծել մեր սոցցանցերն ու փակել մյուսների հասանելիությունը։ Այդպիսով կարելի է կանխել վտանգն», — առաջարկել է նա։
Մեկ ուրիշ պատգամավոր Խադի Ռաջաբլին, ի տարբերություն իր գործընկերոջ, սոցցանցերը չի ցանկանում փակել։ Նա կարծում է, որ պետք է պայքարել կառավարության հասեցին հնչող վիրավորանքի, հայհոյանքի և զրպարտության դեմ, որոնք տարածվում են համացանցի միջոցով․
«Այնտեղ այնպիսի բաներ են գրում և կիսվում, որ հնարավոր չէ արտաբերել, խայտառակություն է»։
Եվ, ի վերջո, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխվարչապետ Ալի Ահմեդովը բողոքել էր, որ սոցցանցերում անհնար է «օրինական կերպով պաշտպանել ինքդ քեզ», սա վերաբերում է ինչպես պաշտոնյաներին, այնպես էլ հասարական քաղաքացիներին․
«Ցանկացած մարդու շատ հեշտ է վիրավորել և բարոյական տեռորի ենթարկել, սակայն ինքնապաշտպանության մեխանիզմ չկա։ Անհրաժեշտ է ուղիներ գտնել այս այլանդակությունը կանխելու համար։ Ես բացարձակ դեմ եմ համացանցի սահմանափակմանը, սակայն անհրաժեշտ է տեխնիկական և իրավական վերահսկողության տարբերակներ գտնել»։
Օրենք արդեն կա, սակայն այն բավարար չէ
Այսպես թե այնպես համացանցը վերահսկելու կոչեր ադրբեջանցի պատգամավորների շուրթերից հնչում են բնավ ոչ առաջին անգամ։ Ավելին, 2017թ-ին «Տեղեկությունների, տեղեկացման և տեղեկության պահպանության մասին» օերնքում փոփոխություններ արվեցին, որոնց համաձայն, կայքը կարող են փակել «արգելված տեղեկության» հրապարակման համար։
• Ադրբեջանական օրենսդրությունում կատարված փոփոխությունները թույլ կտան փակել «վտանգավոր» կայքերը
• Կարմիր գիծ․ որտեղո՞վ է այն անցնում Ադրբեջանի լրագրողների համար
«Արգելված տեղեկություն» ասելիս նկատի է առնվում մի զգալի ցանկ՝ բռնության պրոպագանդայից մինչև վիրավորանքներ։
Այսպես, 2017թ-ին արգելափակվել էին Meydan.tv և Ազատություն ռադիոկայանի կայքերը, որոնք առավել ուժեղ էին քննադատում կառավարությանը։
Ինչպե՞ս է համացանցում արտահայտված այլախոհությունը սահմանափակվում գործնականում
Մի քանի դեպք է եղել, երբ մարդիկ ուղղակիորեն և միջնորդավորված տուժել են համացանում իշխանություններին քննադատելու պատճառով։
Օրինակ, բլոգեր Աբդուլ Աբիլովը, որը մի քանի տարի բանտում է անցկացրել թմրանյութերի առևտրի մեղադրանքով, իր կալանքի իրական պատճառ է համարում իր ֆեյսբուքյան «Ասենք «ոչ» շողոքորթներին» էջը (Amenisty İnternational կազմակերպությունը նրա հետ համաձայն է)։
Բաքվի պետական համալսարանի ուսանող Ումման Սաֆարովը բողոքում էր, որ համալսարանի ղեկավարությունն իրեն սպառնացել է դուրս թողնել կառավորության և նախագահի դեմ գրառումների և նույնիսկ նմանատիպ գրառումները «հավանելու» համար։
Մեկնաբանություններ սոցցանցերից
Ադրբեջանական սոցցանցերի օգտատերերը վրդովվել են պատգամավորների հայտարարություններից։
«Իսկ պատգամավորներին հետաքրքիր չէ՞, թե ինչու են մարդիկ իրենց փնովում»;
«Պատգամավորներին վիրավորում է այն, որ իրենց մասին վատ բաներ են գրում։ Իսկ ժողովրդին վիրավորում է այն, որ պատգամավորի աշխատավարձը մի քանի անգամ ավելի շատ է, քան հասարակ մարդկանցը։ Եվ ուրեմն, ո՞վ պետք է ավելի շատ նեղանա»;
«Ասենք թե, ինձ ինչ-որ մեկը փնովում է սոցցանցերում։ Ինձ համար միևնույն է։ Իրականում, պատգամավորներին վրդովեցնում է այն, որ իրենք չեն կարողանում վերահսկել համացանցի հսկայական տեղեկատվական հոսքը։ Սոցցանցերը մերկացնում են որոշ չինովնիկների ոչ կոմպետենտությունը, և դա նրանց դուր չի գալիս»։