Տարածված կարծիքներ. այստեղ գործունեություն է ծավալում ընդդիմությունը, այն այլասերման բույն է, այստեղ օգնում են ընչազուրկներին " />

Վեճեր Ադրբեջանում՝ սոցցանցերի շուրջ

Տարածված կարծիքներ. այստեղ գործունեություն է ծավալում ընդդիմությունը, այն այլասերման բույն է, այստեղ օգնում են ընչազուրկներին

Այսօր Ադրբեջանում Ֆեյսբուքի մոտ 2 միլիոն օգտատեր կա՝ բնակչության գրեթե մեկ քառորդը։ Դատելով դինամիկայից՝ մոտ հինգ տարուց ֆեյսբուքյան էջ կունենա ինտերնետից օգտվող յուրաքանչյուր ադրբեջանցի։ Այլ սոցցանցերի օգտատերերը շատ ավելի քիչ են։

Փորձենք պարզել, թե ովքեր են «ապրում» Ֆեյսբուքի ադրբեջանական հատվածում, և ինչ «ազգային առանձնահատկություններ» ունեն նրանք։

Հեղափոխության օրրա՞ն, թե վայր, որտեղ կարելի է լիցքաթափվել

Ֆեյսբուքի ադրբեջանական սեգմենտը (ինչպես նաև ադրբեջանական հասարակությունն ընդհանուր առմամբ) բաժանվում է ռուսալեզու և ադրբեջանալեզու սեգմենտների։ Դրանք միմյանցից տարանջատված են, քիչ են հատվում վիրտուալ տարածքում, և անգամ սկանդալների և բուռն քննարկումների առիթներն են այդ սեգմենտներում տարբեր։

Ադրբեջանալեզու սեգմենտն ակտիվորեն օգտագործում է Ֆեյսբուքը որպես բողոքի գործունեության հարթակ. այստեղ քննարկում են արդիական խնդիրներ, որոնց մասին լռում են լրատվամիջոցները, քննադատում են կառավարությանը և ահազանգում հերթական ընդդիմադիր ակտիվիստի կալանքի մասին։

Ռուսալեզու ադրբեջանական Ֆեյսբուքը բնավ այդքան քաղաքականացված չէ, որ հանրահավաքների մասին պայմանավորվի։ Սակայն դրա «բնակիչները» շատ ակտիվ են աշխարհում ամեն ինչին վերավերող դեբատներում, նրանք կարողանում են քննարկումներ անել հարևան երկրների քաղաքացիների հետ։

Եվ, բնականաբար, սոցցանցերը կատարյալ վայր են տարբեր ակցիաների և ֆլեշմոբերի անցկացման համար։ Օրինակ, շորտերով ֆլեշմոբային երթը՝ որպես բողոքի նշան այն բանի դեմ, որ հագուստի այդ ձևն Ադրբեջանում դեռ անթույլատրելի է համարվում։ Կամ լողափերն աղբից մաքրելը։

Ադրբեջանը 180 երկրներից 162-րդ տեղն է զբաղեցնում խոսքի ազատության վարկանիշում։

Ազատ լրատվամիջոցների բացակայության պայմաններում Ֆեյսբուքը տեղեկատվության կարևոր աղբյուր է դարձել և՛ միջազգային մեդիառեսուրսների լրագրողների, և՛ հասարակ օգտատերերի համար։ Իսկ ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների համար դա յուրօրինակ «ամբիոն» է։

«Ինչո՞ւ են Ադրբեջանում այդքան պոպուլյար սոցիալական ցանցերը. որովհետև քննարկումների համար այլ հարթակներ չկան։ Ինչո՞ւ են բոլոր իշխանամետներն ու իշխանամետանմանները պարտվում սոցցանցերում, որովհետև այստեղ մենախոսություն հնարավոր չէ, սուտը չի աշխատում, իսկ պարզունակ պաթոսը ծիծաղ է առաջացնում»։ «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության կառավարման անդամ Նաթիկ Ջաֆարլիժ

Վտանգավոր ազատություն

Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հայացքների և դիրքորոշումների «հանրային լինելը», որից հնարավոր չէ խուսափել սոցցանցերում, վնասել է ադրբեջանցի օգտատերերին:

Քիչ չեն դեպքերը, երբ ձերբակալվել են երիտասարդական շարժումների ակտիվիստներ, որոնք փորձել են սոցցանցերում քարոզել «ոչ պոպուլյար» գաղափարներ: Օրինակ, ակտիվիստ Աբդուլ Աբիլովը բանտում է անցկացրել երկու տարի՝ թմրանյութերի վաճառքի պաշտոնական մեղադրանքով: Ըստ պաշտպանության՝ նրան ձերբակալել են Ֆեյսբուքում ««Ստոպ» ասենք ստորներին» ընդդիմադիր բովանդակությամբ էջը աշխատեցնելու համար:

Ադրբեջանցի դիվանագետներից մեկին ընդհանրաես աշխատանքից հեռացրել են մեկ այլ մարդու հրապարակման համար: Ավելի ճիշտ, այն բանի համար, որ նրա որդին «հավանել է» Բաքվի բնակելի շենքերից մեկում հրդեհի մասին քննադատական մի գրառում:

Արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիմքմեթ Հաջիևը նմանատիպ «լայքի» համար ստիպված էր ներողություն խնդրել կառավարությունից՝ մեկնաբանելով, որ լայքը միշտ չէ, որ նշանակում է աջակցություն: Այնպես որ, խոշոր պետական ընկերությունների և կազմակերպությունների բազմաթիվ աշխատակիցներ փորձում են առավել զուսպ լինել և «չհավանել»՝ ինչ պատահի:

Տեսնելով, որ երկրի քաղաքացիների կյանքը սոցցանցերում գնալով ավելի է դժվար է դառնում վերահսկողության տակ պահել, պաշտոնյաներն ամեն անգամ հանդես են գալիս հերթական առաջարկով՝ ինչպես զսպել այդ ակտիվությունը: Օրինակ, առաջարկում են սոցցանցերում գրանցումը և մուտք գործելը դարձնել միայն անձնագրով՝ դա պարզաբանելով նրանով, որ միայն այդպես է հնարավոր մարդկանց ստիպել պատասխանատվություն կրել սեփական արտահայտությունների համար: Իհարկե, այդ ծրագրի իրականացմանը դեռ գործը չի հասել:

“Ընտանիքների տապալման, ամուսնալուծություների, վաղ ամուսնությունների, հարցում մեծ դեր եմ խաղում այնպիսի վնասաբեր գործոններ, ինչպիսիք են սոցցանցերը, Ֆեյսբուքը, մեսսենջերները և այլն: Քանի որ շատերը օգտագործում են սոցցանցերը զվարճանքի համար, և արդյունքում բախվում են լուրջ խնդիրների»: Աշխատանքի և սոցիալական քաղաքականության խորհրդարանական կոմիտեի նախագահ Խադի Ռաջաբլին խորհրդարանում «Ընտանիքի ադրբեջանական մոդել. այժմեականություն և արժեքներ»:

 

Հոգատարություն, պաշտպանություն և օգնություն՝ պետության փոխարեն

Աշխատանքի և սոցիալական քաղաքականության խորհրդարանական կոմիտեի նախագահ Խադի Ռաջաբլին խորհրդարանում «Ընտանիքի ադրբեջանական մոդել. այժմեականություն և արժեքներ»:

Հոգատարություն, պաշտպանություն և օգնություն՝ պետության փոխարեն

Ադրբեջանական ֆեյսբուքը երբեմն դառնում է հասարակական քննարկումների գործիք և պաշտպանում է թույլերին: Եթե զոհը կասկածում է, որ դժգոհությունը ոստիկանությունում լուրջ չեն ընդունի, կա մեկ այլ ճանապարհ՝ գոնե «մարդկանց աչքերը բացել»: Սոցցանցերում օգնության են դիմում վիրավորանքներից, շանտաժից, խարդախություններից, անգամ ընտանեկան բռնությունից տուժածները:

Այսպես, երբ լրագրողներից մեկը կատարեց հրապարակում, որում առաջարկում էր «շատ նման սատկացնել» ռուսախոս երեխաներին, սոցցանցերում այնպիսի աղմուկ բարձրացավ, որ նա ստիպված էր երկար և համոզիչ կերպով ներողություն խնդրել ատելություն հրահրելու համար:

Մեկ այլ լրագրողի դեմ հանրային կերպով բողոքեց հղի մի կին՝ ասելով, որ նա իրեն դաժան ծեծի է ենթարկել: Եվ դարձյալ, սոցցանցերում քիչ էր մնում նրան լինչի դատաստանի ենթարկեն, իսկ աղջիկը աջակցություն ստացավ: Երկու դեպքերում էլ այդ սկանդալները սոցցանցերից անցան մամուլին և այդպես առավել լուրջ կարգավիճակ ստացան:

Երբեմն աղմկահարույց դեպքերը, թափ հավաքելով Ֆեյսբուքւմ, գրավում են իշխանությունների ուշադրությունը, և պաշտոնյաները սկսում են «շրջանառել» դրանք, որպեսզի հանգստացնեն հասարակության վրդովմունքը՝ «իրենց հեղինակություն համար միավորներ հավաքելով»:

Եվս մեկ պատմություն. երբ Ֆեյսբուքում պահանջում էին արդար պատիժ մի մարդու համար, որը շրջաններից մեկում անչափահաս աղջիկ էր բռնաբարել: Այդ պամտությունը, հնարավոր է, հաջողվեր կոծկել, եթե Ֆեյսբուքում ակցիա չսկսվեր՝ ի պաշտպանություն աղջկա:

Բացի արդարադատության համար այդ պայքարից՝ ադրբեջանական Ֆեյսբուքն առաջարկում է ամենատարբեր օգնություն. հատուկ խմբեր անվճար բժշկական խորհրդատվությունների համար, խմբեր աշխատանք փնտրելու համար, խմբեր բարեգործության համար: Հենց այստեղ էլ այն փոխարինելու է գալիս պետական ինստիտուտներին, օրինակ՝ սոցիալական պաշտպանության:

Բարեգործությունը ադրբեջանական սոցցանցերում մի առանձին «ճյուղ» է: Դրանով շատ ակտիվորեն զբաղվում են լրագրողներն ու բլոգերները: Գումարի հանգանակություն հիվանդ կամ պարզապես փոքր երեխաներ ունցող անապահով ընտանիքի համար՝ միանգամայն սովորական բան է: Ընդ որում, հազվադեպ է որևէ մեկը ստուգում փաստաթղթերը կամ բժշկական տեղեկանքները, բավարար է, որպեսզի վերահրապարակում կատարի ծանոթ օգտատեր:

Ժամանակ կլանող կամ այլասերման բույն

Ստանդարտ մեղադրանքներ սոցցանցերի հասցեին. դրանք չափազանց շատ ժամանակ են խլում աշխատանքից, մարդկանց վերածում են կախում ունեցող զոմբիների, նրանց դարձնում են ագրեսիվ և փոխարինում են կենդանի շփմանը:

Ադրբեջանում շատերն են անհանգստանում, որ սոցցանցերը կոչնչացնեն երեկոյան հարևանների հետ նարդի խաղալու սովորույթը

Մենք բաքվեցիներին հարցրել ենք՝ ինչ են փոխել նրանց կյանքում սոցցանցերը՝ դեպի լա՞վը, թե՞ վատը: Պատմությունների մեծ մասը հաջողությունների մասին է, ոչ թե տապալումների:

«Պետք չէ մտածել՝ ինչ պատմել հավանածդ աշղջկան, նրան արդեն, առանց այդ էլ, ամեն ինչ հայտնի է, եթե դու ակտիվ ես սոցցանցերում: Իսկ ես շատ ակտիվ էի: Ի տարբերություն Մարիայի, որը գրեթե ոչինչ չէր գրում իր էջում: Սկզբնապես ինձ անգամ թվում էր, որ դա կեղծ օգտահաշիվ է: Եվ մի անգամ ես գրառում կատարեցի՝ առաջարկելով կարճ ժամանակով հանդիպել, եթե ընկերներիցս որևէ մեկը մոտակայքում է: Եվ շատ զարմացա, երբ հանկարծ արձագանքեց Մարիան: Մենք արդեն մեկ տարի է՝ միասին ենք: Եվ իմ բոլոր ընկերներն ու ծանոթները անչափ ուրախ են դրա համար, որովհետև ես ի վերջո դադարեցի տրտնջալ Facebook-ում, որ ընկերուհի չունեմ»:

«Ես աշխատում էի խոշոր ընկերությունում և ողջ ամբողջ սրտով ատում էին աշխատանքս: Իսկ երեկոյան ժամերին և հանգստյան օրերին բիժուտերիա էի պատրաստում: Կամ ինքս էի կրում, կամ նվիրում էի ընկերուհինրիս: Մինչև որ, ի վերջո, ընկերներս համոզեցին դա բիզնես սարքել: Ես էջ բացեցի Facebook-ում, և որոշ ժամանակ անց պատվիրատուներն այնքան շատացան, որ որոշ պատվերներից ստիպված էի հրաժարվել ժամանակի սղության պատճառով: Աշխատանքից ինձ կրճատեցին, ինչի համար ես շատ ուրախացա: Հիմա երջանիկ եմ, որ զբաղվում եմ սիրելի գործով»:

«Ես շատ երկար ժամանակ է՝ զբաղվում եմ բարեգործությամբ և հենց դրա համար էլ գրանցվեցի Facebook-ում. ընկերներս ասում էին, որ այդպես ավելի արդունավետ կլինի: Եվ իսկապես, այստեղ ես գտա շատ «համախոհների»: Այժմ ես աշխատում եմ բռնության զոհ դարձած երեխաների ապաստանում: Այն գոյատևում է այն օգնության հաշվին, որը մեզ տրամադրում են մարդիկ սոցիալական ցանցերի միջոցով»:

Ադրբեջանական հասարակության պահպանողական մասն, ընդհակառակը, հիացած չէ նրանով, որ Ֆեյսբուքը հեշտացնում է ծանոթություններ հաստատելը: Չէ՞ որ դա սպառնալիք է դեռատի կույսերի առաքինությանն ու ամուսնական հավատարմությանը: Այնպես որ, շատերը նախկինի պես կարծում են, որ «կարգին աղջիկները Facebook-ում չեն նստում», իսկ որոշ ամուսիններ արգելում են իրենց կանանց էջեր ունենալ սոցցանցերում, առավելևս՝ իրենց լուսանկարները տեղադրել: Հանուն արդարության պետք է նշել, որ ֆեյսբուքի ադրբեջանական հատվածում իրոք կան էջեր, որտեղ տղամարդիկ, հազվադեպ՝ կանայք սեքսուալ ծառայություններ են առաջարկում: Ցնցում է այդ փաստացի պոռնկագրության և «Հին Բաքու» նոստալգիկ խմբի պես խմբերի միջև հակադրությունը, որտեղ և տարեց, և երիտասարդ բաքվեցիներն ափսոսանք են հայտնում հին կարգերի մասին, երբ տղաների ընկերակցությամբ նկատված աղջիկը խայտառակված էր համարվում: «Սոցցանցերը թուլ են տալիս հասարակության կարծես կտրվածքը տեսնել. այստեղ հավաքվում են մարդիկ, որոնց հետ մենք իրական կյանքում չէինք էլ ծանոթանա, նրանք ամենատարբեր մակարդակի կրթություն, կուլտուրա և ինտելեկտ ունեն», -ասում է Օրհան Սուլթանովը:


Կարդալ ավելին JAMnews-ում