Շատ մաքուր լինելու ադրբեջանական միջոց․ ֆոտոռեպորտաժ բաղնիքից
Նախկինում, երբ Բաքվում չկար կոյուղու լիարժեք համակարգ, բաղնիքները գործնական գործառույթ էին կատարում․ մարդիկ պարզապես գնում էին այնտեղ լողանալու շաբաթը մեկ անգամ: Իհարկե, դա նաև «հասարակության աչքին երևալ» էր: Կանայք կարող էին իրենց հարևանուհիների մոտ պարծենալ հատուկ «տոնական, հագուստի, սպիտակեղենի և զարդերի հավաքածուով, իսկ տղամարդիկ՝ անշտապ կիսվել նորություններով:
• Ո՞ւմ են պահպանում առյուծները
• Ադրբեջանական ճարտարապետության ապագան արդեն այստեղ է
Հիմա բաղնիք են գնում արդեն ոչ այնքան լողանալու ու շփվելու, որքան սթրեսից ազատվելու և խաղաղվելու լռության և հանգստի մեջ:
Բաքվի բաղնիքները նաև ճարտարապետական հուշարձաններ են: Դրանցից շատերը, հատկապես հին քաղաքի բաղնիքները, կառուցվել են ավելի քան հարյուր տարի առաջ: Հաջի Բանու բաղնիքը՝ նույնիսկ 15-րդ դարում: Դրանց քարե գմբեթները թույլ են տալիս արագորեն ջեռուցել տարածքը և պահպանել ջերմությունը:
Բաքվի հին բաղնիքներից մեկն արդեն 140 տարեկան է: Ժողովուրդն այն կոչում է ՇեԲի՝ Շեքի և Բիլյասուվար քաղաքների անվանումների առաջին վանկերով, որտեղ ծնվել է դրա սեփականատերը (ավելի ճիշտ, նրա ծնողները, այսպես են ասում Ադրբեջանում․ «կեսս Բիլյասուվարից է, կեսս՝ Շեքիից»):
Գասիմ-բեկի բաղնիքը տղամարդկանց համար է նախատեսված։ Գոշգարի խոսքով, որն արդեն 16 տարի այստեղ է աշխատում, նախկինում այս բաղնիք կանայք էլ էին գալիս։ Կանանց օրերին բաղնիքի մուտքի մոտ քյալագաի ադրբեջանական ավանդական գլխաշոր էին գցում, իսկ տղամարդկանց օրերին՝ փափախ։
• Ադրբեջանական քյալագայի գլխաշորերը. ի՞նչ են դրանք և ինչպես են պատրաստվում
• Ադրբեջանի հարավում լողափերը բաժանել են ըստ սեռերի
Ընդհանրապես, Բաքվի բաղնիքների մեծ մասում կան կանանց և տղամարդկանց օրեր կամ ժամեր։
Գոշգարը «քիսաչի» է՝ «քիսա» բառից։ Քիսան թաթպան է մգդակած կտորից, որի միջոցով յուրօրինակ պիլինգ-մերսում են անում։ Թաց մարմինը քիսայով այնքան են տրորում, մինչև թաքնված կեղքն ու մաշկի մահացած բջիջները դուրս գան։ Դա Ադրբջանում լողանալու ավանդական միջոց է, այն շատերը տանն էլ են օգտագործում․ բնականաբար, դրանից առաջ և հետո պետք է ցնցուղ ընդունել։
Սակայն ինքնուրույն ինքդ քեզ քիսա անելը դժվար է, քանի որ պետք է շատ ուժեղ քսել։ Դրա համար էլ պետք է քիսաչին․ մինչ նա աշխատում է, հաճախորդը հանգստանում է։
Ֆորումում, որտեղ զբոսաշրջիկները կիսվում էին Բաքվի մասին տպավորություններով, նրանցից մեկը բողոքում էր, թե «մերսողն իրեն մի քանի անգամ է մոտեցել այն դեպքում, երբ ինքը հրաժարվել էր մերսումից»։ Զբոսաշրջիկը նկատի ուներ քիսաչիին, որը պարզապես չի հասկացել, թե ինչու է ընդհանրապես մարդը բաղնիք եկել, եթե իր ծառայությունները նրան պետք չեն։
Գոշգարի խոսքով՝ այստեղ լինում են ինչպես մշտական հաճախորդներ, այնպես էլ ժամանակ առ ժամանակ այցելողներ։ Եվ մշտական հաճախորդներն իրենց քիսաչին ունեն, որոնց համար էլ նրանք գալիս են բաղնիք։
«Քիսա քսելուց առաջ հաճախորդներն հարցնում են, թե ինչպես այն քսել՝ ուժե՞ղ, թե՞ թեթև։ Դա կարևոր է, քանի որ որոշ մարդկանց մաշկը շատ բարակ է, և ուժեղ քսելը նրանց ցավ կարող է պատճառել։ Իսկ ոմանք, ընհակառակը, սիրում են, որ ավելի ուժեղ քիսան քսեն։
Պետք է հաշվի առնել նաև հաճախորդի այլ առանձնահատկություններն, օրինակ, խոշոր խալերը, եթե, Աստված մի արասցե, պոկվեն, խնդիրներ կլինեն», — ասում է Գոշգարը։
«Երբեմն, երբ լավ տրամադրություն ենք ունենում, կատակում ենք հաճախորդների հետ։ Մի անգամ մի հաճախորդ կար, նրան բաժին էր ընկել տասնամյա ստաժով մի քիսաչի։ Մեր տղաներից մեկը ներս է մտնում և ասում․ «Ինչո՞ւ եք անվտանգության աշխատակցին ներս թողել և քիսան ձեռքը տվել։ Իսկ հետո հաճախորդին բացատրում է, թե իբր, երբ հաճախորդները շատ են լինում, ում ասես՝ խնդրում են քիսաչի լինել։ Հաճախորդը խուճապահար վեր է թռնում, սկսում ուրիշ քիսաչի պահանջել։ Հետո նրան սպասարկում է ուրիշ մարդ, որն ընդամենը մեկ տարվա փորձ ուներ, և նրան շատ է դուր գալիս, հետևաբար, շատ գլուխ չէր հանում»։
«Բաղնիքում գլխավորը տաքությունն է։ Շատ բաղնիքներ նկուղային հարկերում են գտնվում, զարդարված են թանկարժեք սալիկներով, ներսում սնունդ են մատուցում։ Մի խոսքով, առաջին հայացքից, ամեն ինչ լավ է, բայց ցուրտ է։ Քանի որ որոշակի կանոններ կան, թե ինչպես կառուցել բաղնիքներն ու դրանցում ջերմությունը պահպանել»։
Գոշգարը կարծում է, որ բաղնիքում սնունդ և խմիչք մատուցելը ճիշտ չէ․
«Ուտելուց հետո մարդը ծանրանում է, դժվարությամբ է շարժվում, և պառկելը հարմար չէ։ Բայց զովացուցիչ ըմպելիքներ կարելի է խմել»։
Քիսայից բացի բաղնիքում նաև մերսում, շոգեբաղնիք և ավելով մասաժ կա։ Քիսայից հետո պետք է շոգեբաղնիք մտնել։ Այդ ժամանակ մաշկը շատ ավելի կփափկի, և հոգնածությունը կանցնի։
Քիսաչի Գոշգարն ասում է, որ բաղնիքը հանգստի լավագույն վայրն է։ Ոչ հեռախոս կա, ոչ սթրես։