Իրենց և Բաքվի մասին պատմում են Pille ատելիեի ժամանակակից քաղաքագիտության երկրպագուները" />

Ադրբեջանական ճարտարապետության ապագան արդեն այստեղ է

Իրենց և Բաքվի մասին պատմում են Pille ատելիեի ժամանակակից քաղաքագիտության երկրպագուները

Սիրել աստիճանները

Բայիլովո ավանը (այն կոչվում է «ավան», սակայն իրականում Բաքվի կենտրոնական թաղամասի կազմում է) աճել է բլրի լանջին, որը քաղաքացիներն անվանում են «Բայիլովոյի սար»: Այդ պատճառով էլ փողոցներն այստեղ պայմանականորեն բաժանվում են հորիզոնականի և ուղղահայացի, դրանք իրականում աստիճաններ են, որոնք կարծես ձեզ մի մակարդակից մյուսն են տեղափոխում: Եվ դրանցով բարձրանալ-իջնելը ծանր է, իհարկե, հատկապես երբ դրսում Բաքվի ամառն է, և ամեն քայլը դեպի վերև դժվարությամբ է տրվում, ինչպես Գողգոթա բարձրանալը: Սակայն Լեյլային աստիճանները դուր են գալիս: Հավանաբար այն պատճառով, որ նա երիտասարդ «Pille» [«Աստիճան»] ատելիե-ստուդիայի ճարտարապետ է: Եվ բանը միայն «աստիճանային» անվանումն չէ, պարզապես ճարտարապետներն աշխարհին այլ կերպ են նայում: Լեյլան, օրինակ, աստիճաններն «անցումներ» է անվանում և ափսոսում, որ մարդիկ դրանց հարկ եղած ուշադրություն չեն դարձնում. «Աստիճանով անցնելիս մենք միշտ, գոնե աչքի պոչով, նկատում ենք դրա դետալները, անգամ եթե դրանք շատ են, և ինչ-որ պահի արդեն չես կարող նորմալ տարբերակել դրանք: Եվ, իմ կարծիքով, հետաքրիր կլիներ այդ դե

տալներին ավելի մեծ ուշադրություն դարձնել: Ինչ-որ բանի վրա կենտրոնանալ, մտածել դրա մասին կամ պարզապես հաճույք ստանալ»:

Բացի այդ, հին խարխլված աստիճանները կարելի է թարմացնել և զարդարել, որպեսզի դրանցով անցնելն ավելի քիչ հիշեցնի տաժանակիր աշխատանք: Ահա տարածության հետ այդպիսի աշխատանքով են զբաղվելու Urban olum միձազգային ճարտարապետական փառատոնի մասնակիցները, որը կազմակերպել է «Pille» ատելիեն: Փառատոնը մեկնարկել է այսօր Բայիլովո ավանում և կտևի երկու շաբաթ:

Ովքե՞ր են նրանք

«Pille»-ն ավանդական իմաստով ճարտարապետական բյուրո չէ, այլ ավելի շուտ համախոհների միավորում: Տվյալ պահին այն կազմված է 8 ճարտարապետներից՝ Մուսլիմ Իմրանլի, Լեյլա Մուսաևա, Դիլարա Օրուջզադե, Սաբինա Աբասովա, Ֆարիդ Աբդուլով, Այգյուն Բուդագ, Սուբխան Մանաֆզադե և Չիչակ Բայրամովա: Ինչպես նաև Նազաքյաթ Ազիմլին, որն ատելիեի մենեջերն է և, թեև ճարտարապետ չէ, սակայն հետաքրքրվում է ժամանակակից քաղաքագիտությամբ և պատրաստվում է այդ ոլորտում երկրորդ կրթությունը ստանալ:

Քաղաքագիտությունը քաղաքների զարգացման և այն մասին գիտություն է, թե ինչպես են տարբեր քաղաքային համակարգեր փոխազդում միմյանց և մարդկանց հետ: Զուտ ճարտարապետության շրջանակներից դուրս գալն ու ավելի լայն իմաստով հենց քաղաքագիտությամբ զբաղվելը Pillе-ի անձնակազմի գլխավոր խնդիրներից մեկն է, նրանք ում ասես կհամոզեն, որ տներն ու փողոցները գրեթե կենդանի էակներ են, որոնք մեր ճակատագրերում ավելի մեծ դեր են խաղում, քան կարող է թվալ:

Pillе-ի չորս անդամ միասին սովորել է Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանում: Թեև, նրանց խոսքով, դա շատ պայմանականորեն կարելի էր ուսում անվանել:

«Մեր համալսարանում, բացառությամբ մի քանի առարկայի (օրինակ, ռեստավրացիա կամ արվեստի պատմություն), ուսանողներին սովորեցնում էին և սովորեցնում են հիմնականում այնպիսի բաներ, որոնք ընդհանրապես չեն աշխատում կամ անհուսորեն հնացել են: Հիմնական գիտելիքները մենք ստացել ենք և շարունակում ենք ստանալ գործնական շփումներից, արտասահմանում, գրքերից, արտասահմանյան մասնագետնտրի թրեյնինգներից»:

Փոխարենը, ծանոթանալով և ընկերանալով համալսարանում, նրանք ժամանակի ընթացքում մեկ ընտանիք են դարձել: Այդ թվում՝ բառացիորեն, քանի որ Ֆարիդն ու Սաբինան վաղուց են ամուսնացել: Սակայն մինչև այն պահը, երբ ընդլայնված թիմը կսկսի հարսանիք նշել, դեռ մի քանի տարի մնում էր: Իսկ մինչ այդ, բակալավրի աստիճան ստանալով, նրանցից երեքը տարբեր արտասահմանյան մագիստրատուրաներ մեկնեցին և կրկին հանդիպեցին արդեն երկու տարուց: Եվ մի անգամ, գիշերային ավտոբուսում քաղաքից դուրս ուղևորությունից վերադառնալու ճանապարհին նրանք սեփական ատելիե ստեղծելու միտքը հղացան:

«Մենք որոշել ենք այն անվանել Pillе, քանի որ, մի կողմից, աստիճանը ճարտարապետական էլեմենտ է, մյուս կողմից, դեպի վերև աստիճանաբար բարձրանալու խորհրդանիշ: Սակայն տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ միայն «դեպի հաջողություն տանող աստիճանի» մասին: Երբեմն հենց բարձրանալը, այդ գործընթացը նույնիսկ ավելի կարևոր է, քան ամենավերևում հայտնվելը»:

Ի՞նչ են նրանք անում

«Pille»-ի ամենաառաջին նախագիծը, որը կոչվում էր «Բաքվի ձևի կազմակվորման պատմություն», իրականացվել է «հոգու համար»: Դրա օգնությամբ թիմը որոշել է քաղաքի մասին իր գիտելիքների բացերը լրացնել, որոնք նրան անհանգստացնում էր դեռևս ուսանողական ժամանակներից:

Եվս մեկ «տհաճ հանգամանք» էր «հանցակիցների» պակասը. այդպես ծագեց երիտասարդության համար վորքշոփեր անցկացնելու գաղափարը: «Pille»-ի թիմը սկսեց դասախոսություններ կարդալ քաղաքագիտության մասին, և առավել ընդունակ ունկնդիրները հետագայում միացան այդ թիմին:

 

Իսկ որպես «Pille»-ի աշխատանքի «իրեղեն» արդյունք կարելի է նշել փողոցում սնունդ վաճառելու բազմաֆունկիոնալ ծալվող սայլակի նախագիծը, որը մշակվել է ուսանողների հետ միասին «Urban Furniture Workshop»-ի ժամանակ:

Նախագծի ներկայացումն ակնառու կերպով ցույց է տալիս, որ ժամանակակից Բաքվի փողոցներն ավելի ու ավելի շատ են կորցնում իրենց ավանդական կոլորիտը՝ կատարելով միայն տարանցիկ գործառույթ: Նախագծի նպատակը փողոցները սոցիալական կյանք «ներառելն» է, դրանց աուտենտիկությունը վերականգնելը և փոքր բիզնեսին աջակցելը:

«Մինչև վերջերս Բաքվի կենտրոնում արգելված էր սայլակներով, շարժական թավաներով սննդի առևտուրը: Չնայած, որ այդ փոքրիկ դետալը շատ է աշխուժացնում քաղաքը, գրավչություն է հաղորդում նրան և, որպես կանոն, շատ է դուր գալիս քաղաքացիներին և զբոսաշրջիկներին: Հիշենք թեկուզ Ստամբուլի փողոցներում տապակվող հայտնի շագանակները»:

Նախագիծը ներկայացնելուց մի քանի ամիս անց Բաքվում հանվեց «շարժական սննդի» արգելքը, և թեև «Pille»-ն դա իր վաստակը չի համարում, սակայն չի կարող իրեն զրկել դրանում որոշակի խորհրդանշական կապ տեսնելու հաճույքից:

«Pille»-ն է Բաքուն

Լեյլա.

Չի կարելի ասել, որ ես քաղաքի ինչ-որ հատված ավելի շատ եմ սիրում, քան մնացածները: Ավելի շուտ, ինձ դուր է գալիս դրանց բոլորի համակեցությունը, համադրությունը: Քաղաքի մի մասի մթնոլորտից մյուսը տեղափոխվելու հնարավորությունն ինձ շատ հետաքրքիր է թվում:

Չիչակ.

Ես երկար տարիներ ապրել եմ Թաթարստանում և Բաքում եմ վերդարձել ընդամենը մեկ տարի առաջ: Ասիմիլյացիան հեշտ չէր անցնում, և հաճախ ես ուզում էի մենակ մնալ լուռ վայրում: Դրա համար հարմար վայր էր Հին քաղաքը, քանի որ այն առանձնացված է, թեկուզև գտնվում է ամենակենտրոնում: Այնտեղ ուրիշ կյանք է, ուրիշ մթնոլորտ: Այնտեղ պատմության շունչն է զգացվում, ինչը գրեթե չկա «մեծ» Բաքվում: Հին քաղաքում ես երեք սիրած վայր ունեի. մեկն՝ անձնական կյանքի մասին մտորումների, մյուսը՝ խնդիրների մասին մտորումների, երրորդը՝ ոգեշնչման և պլանավորման համար:

Մուսլիմ.

Հոգուս համար ամենամոտ վայրերը գտնվում են կենտրոնից հեռու՝ Սաբունչի ավանում, որտեղ ծնվել եմ: Այնտեղ հիվանդանոցի դիմաց գրադարան կա: Շենքը, որում այն գտնվում է, նախկինում մեծ ուղղափառ եկեղեցու մի մաս էր, որը քանդեցին խորրրհրդային ժամանակաշրջանում՝ 1934թ-ին: Չնայած փոքր չափսերին և անշուք արտաքին տեսքին՝ դրա ներսում հիանալի մթնոլորտ է: Եվ հենց այնտեղ 7-րդ դասարանում ձեռքս ընկավ խորհրդային փոշոտ «Ճարտարապետություն» գիրքը. դա իմ առաջի ծաննոթությունն էր ճարտարապետության աշխարհի հետ:

Այգյուն.

Ես Բաքու եմ տեղափոխվել 5 տարեկանում, և մինչև հիմա ծայրամասում եմ ապրում՝ այսպես կոչված «ութերորդ շուկայի» մոտ: Դա, կարելի է ասել, լեգենդար վայր է: Շատերին այն դուր չի գալիս, իսկ ինձ միշտ վառ, խայտաբղետ, ինքնատիպ է թվացել: Այդ վայրն իր գրավչությունն ունի, և ես կցանկանայի, որ այն միշտ դա պահպանի և գույները չկորցնի: Չնայած որ վերջերս հենց դա է տեղի ունենում:

Նազաքյաթ.

Ինձ շատ է դուր գալիս «Անդրկայարանայինը»: Երբ երկաթուղու կայարանից վերև ես բարձրանում, և բոլոր կողմերից քեզ շրջապատում են հին բակերը, որոնք ամբողջությամբ պահպանել են իրենց կոլորիտը: Այնտեղ Սուրբ Աստվածածնի եկեղեցի էլ կա: Ինձ դուր է գալիս այդ թաղամասում զբոսնել գարնանը, երբ ամեն բակում ծաղկում են ծառերը:

Ֆարիդ.

Եթե անկեղծ լինեմ, ինձ Բաքուն դուր չի գալիս: Ես ավելի փոքր քաղաքներ եմ սիրում, կանաչի և ավազի/քարերի համաչափ համադրությունը: Օրինակ, ես եղել եմ Մալթայում, և արդեն մի քանի օրից այն ինձ ձանձրացրեց, քանի որ այնտեղ գրեթե կանաչ տարածք չկա, և ավազը չափազանց շատ է: Իսկ Իզմիրը սրտովս է, չնայած որ այն նույնպես փոքր չէ, սակայն այնտեղ պահպանվում է մասշտաբը, հարկայնության վերահսկողություն կա: Կարևորը, որ քաղաքը շատ բազմազան է, գունեղ և հետաքրքիր աշխարհագրական դիրք ունի, կես ժամում կարելի է անտառ, սար կամ գյուղական միջավայր հասնել: Իսկ Բաքուն ավելի անապատային է: Իհարկե, դրանում իր ռոմանտիկան և պոեզիան կա, սակայն ինձ այն մոտ չէ:

Սաբինա.

Շատ եմ սիրում «անկեղծ» Բաքուն իր ցածրահարկ թաղամասերով, որոնք ավելի ու ավելի են պակասում: Ես հասկանում եմ, որ դա անխուսափելի է, որ բնակչությունն աճում է, տարածքն ընդլայնել նշանակում է տնտեսությանը վնասել, և պետք է, որպես եզրակացություն, ավելացնել հարկայնությունն՝ ապամոնտաժելով հին կառույցները: Այդ ամենը նորմալ է այն դեպքում, եթե այդ նույն բարձրահարկ շենքերն ու հանրային շենքերը գրագետ կառուցվեին՝ հաշվի առնելով հանրային տարածքները:

Ես շատ եմ հավանում Դարնագյուլ թաղամասը, որտեղ ապրել եմ 15 տարի. այն անհավանական ինքնակազմակերպված է, մթնոլորտային և արդեն անվտանգ: Դուրս գալիս է Իսթիգլալիյաթ կենտրոնական փողոցը, խելահեղ հաճելի է, նազանի, գեղեցիկ, բայց ոչ ճչան: Ես հիմա դրան շատ մոտ եմ ապրում, ինչի համար անսահման ուրախ եմ և աշխատում եմ հաճախ այդտեղով անցնել:

Բոլորովին վրջերս «Pille» ատելիեն «շտաբ բնակարան» է ձեռք բերել, այնպես որ երիտասարդությունը, որն այսպես թե այնպես հետաքրքրվում է քաղաքագիտությամբ, տեղ ունի հյուր գնալու և «հասարակ մահկանացուի» համար քիչ հասկանալի անվերջ զրույցներ վարելու համար: Եվ երևի պատահական չէ, որ ատելիեն տեղակայվել է այն վայրում, որին ժողովուրդն ասում է «40 աստիճան» [ևս մեկ շատ երկար աստիճան]:

Պատշգամբում կանգնած՝ կարելի է քննարկել փորձառնական խորհրդային շենքերի դրական և բացասական կողմերը դիմացի բազմահարկի օրինակով: Երեկոյան՝ անջատել լույսն ու վառել փայտից պատրաստված բազմոցը պատած դրասանգը: Իսկ ազատ ժամանակ գնալ զբոսնելու քաղաքի կորած մի թաղամաս այն «հետազոտելու» համար՝ անպայման առանձնահատուկ մի բանի հանդիպելով՝ հիանալի սնունդով փոքր հնամաշ խորովածանոցի, անսովոր շենքի կամ պատին օրիգինալ գրաֆիտիի: Ինչ-որ մի պահի նրանցից ոմանց համար այդպիսի զբոսանքները նաև մասնագիտություն են դարձել՝ գիդի դասընթացներ անցնելով՝ Ֆարիդը, Մուսլիմն ու Լեյլան սկսել են էքսկուրսիաներ անցկացնել Բաքվում, Ապշերոնում և երկրի այլ շրջաններում:

«Մենք զբոսաշրջիկներին ձգտում ենք ցույց տալ և պատմել ոչ ստանդարտ մի բան, ինչը չես կարդա ուղեցույցում: Օրինակ, տանել Բաքվի հին իտալական բակ, որը քաղաքի կյանքի մասին ավելի լավ պատկերացում կտա, քան կենտրոնը: Եվ անգամ ինչ-որ տեսարժան վայրի մասին պատմելիս, օրինակ, Կույսի աշտարակի, կարելի է ոչ թե շաբլոն տեքստն ասել, այլ ուրիշ մոտեցում ցուցաբերել: Այդպես և զբոսաշրջիկներին է ավելի հետաքրքիր, և մեզ»:


Կարդալ ավելին JAMnews-ում