Դրանց պատմության մեջ շատ միստիկա կա. ֆոտոռեպորտաժ" />

Ադրբեջանական քյալագայի գլխաշորերը. ի՞նչ են դրանք և ինչպես են պատրաստվում

Դրանց պատմության մեջ շատ միստիկա կա. ֆոտոռեպորտաժ

Քյալագային կանանց ավանդական մետաքսե գլխաշոր է: Քյալագային ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Ի՞նչով է առանձնահատուկ քյալագաին։ Նախ, այն պատրաստելիս օգտագործվում է բնական մետաքս և ներկեր։ Գլխաշորը բարակ և նուրբ, բայց միաժամանակ ամուր է ստացվում:

Քյալագայիի չափսերը կամ 160 սմ լայնություն և 160 սմ երկարությունն է, կամ 150 և 150: Այդպիսի քառակուսին անթերի է գլուխը և ուսերը գեղեցիկ ծածկելու համար: Նախշերն անելու եղանակը նույնն է, ինչ դարեր առաջ, և խորհրդաիշներ է պարունակում:

Քյալագայի արտադրում են միայն Ադրբեջանում՝ երկրի արևմուտքում և հյուսիսում, որտեղ զարգացած է մետաքսագործությունը:

Ադրբեջանի Իսմայիլիի շրջանի Բասկալ գյուղը քյալագայիի տիրույթ է: Այստեղ էքսկուրսիայի են գալիս՝ տեսնելու, թե ինչպես են դրանք պատրաստում:

««Քյալագայի» մետաքսի բասկալյան կենտրոնը» մասնավոր արտադրամաս է, որը պատկանում է Ջալիլ Էֆենդիեևին: Նա ասում է, որ նախկինում Բասկալում բոլոր տները երկհարկանի էին կառուցում, քանի որ առաջին հարկում մետաքս էին գործում, իսկ երկրորդ հարկում՝ ներկում: Այսինքն՝ վարպետ էին գրեթե բոլոր բնակիչները:

«Այս ներկը դրախտածառի ճյուղերից է պատրաստված: Այն կարմրավուն փայտ ունի: Մենք կտրում ենք ճյուղերը, դնում քարի վրա և մի լավ ծեծում: Այնուհետև դրանք մեկ ժամ եփվում են, ստացվում է ներկը, և դրանից արդեն այլ գույներ էլ կարելի է ստանալ», – ասում է վարպետ Նիզամին:

Ջալիլ Էֆենդիեևը պատմում է, որ քյալագայիի նախշերը հենց այնպես չեն նկարում.

«Ինչ պատահի, չես կարող անել: Յուրաքանչյուրն ինչ-որ բան է նշանակում: Օրինակ, լեռների ուրվագծերը, որոնք նկարված են պարագծով, խորհրդանշում են աշխարհիկ կյանքը, իսկ կենտրոնի նախշերը՝ այնկողմանի աշխարհը, և այն պատկերվում է ավելի վառ ու գունեղ»:

Քյալագայիին բնորոշ նախշերը՝ ծաղիկներն են, թռչուններն, արևը: Դրանցում առկա խորհրդանիշների պատճառով քյալագայիին միստիկ նշանակություն են վերագրում: Վարպետները հավատում են, որ քյալագային ունակ է պաշտպանել, բուժել և հաջողություն բերել:

Ջալիլ Էֆենդիեև.

«Մենք ամեն մեկին թույլ չենք տալիս մտնել այն սենյակ, որտեղ քյալագայի են ներկում, որպեսզի չխախտենք այդ վայրի կախարդանքը: Իսկ եթե երեխա է հիվանդանում, այնտեղ ենք տանում, և նրա վիճակը թեթևանում է»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում