Wizz Air փոքրաբյուջե ավիաընկերությունն ուղիղ չվերթեր կիրականացնի Քութայիսիից Լոնդոն
Wizz Air փոքրաբյուջե ավիաընկերությունն ուղիղ չվերթեր է իրականացնում Քութայիսիից Լոնդոն (Լուտոն): Չվերթերը կմեկնարկեն հունիսի 18-ից և կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:
Ուղևորներն արդեն կարող են ավիատոմսեր գնել ավիաընկերության կայքում. Քութայիսի-Լոնդոն տոմսի արժեքը սկսվում է £ 34.99-ից ($43.5):
«Հաշվի առնելով տարածաշրջանի հանդեպ մեր հետաքրքրություն՝ մենք շարունակում ենք Քութայիսիի օդանավակայանի հետ մեր արգասաբեր համագործակցությունը և ապագայում Վրաստանի ուղևորներին ավելի շատ հետաքրքիր հնարավորություններ կառաջարկենք՝ հաշվի առնելով նրանց պահանջները», — հայտարարել է Wizz Air ընկերության հաղորդակցությունների մենեջեր Սորինա Ռացին:
Այժմ հունգարական Wizz Air լոուքոսթերը 12 փոքրաբյուջե չվերթ է իրականացնում Քութայիսիից դեպի եվրոպական 9 երկիր: Այդ թվում՝ 7 նոր ուղղություն է ավելացվել նախորդ տարի:
Wizz Air-ը Վրաստանից չվերթեր է իրականացնում 2012թ-ից: 2016թ-ին ավիաընկերությունը Վրաստանում սպասարկել է 168 հազար ուղևորի: