Ինչո՞ւ են Թբիլիսիում 76-ամյա կնոջ սպանել
Քաղաքային դատարանում մինչդատական նիստ է կայացել վերջին ժամանակների ամենաաղմկոտ սպանություններից մեկի վերաբերյալ: Խոսքը գնում է հոկտեմբերին գործած սպանության մասին, որը, հավանաբար, մարդակերության հետ է կապված:
Քննության վարկածով՝ 76-ամյա կնոջը սպանել է նրա 19-ամյա դուստրն ու իր ընկերը:
Կնոջը էլեկտրաշոկով անշարժացրել են, այնուհետև՝ խեղդել և դանակով հարվածել: Նրա մարմինը պայուսակի մեջ տարել են վարձով բնակարան, մասնատել, աղբամանը նետել և այրել: Դատական նիստի ժամանակ մեղադրյալներից մեկը խոստովանել է, որ փորձել է սպանվածի օրգանների համը: Մեղադրյալը, որը սպանված կնոջ աղջկա ընկերն է, հայտարարել է, որ աղջկա վրա հոգեբանական ճնշում է գործադրել և 13 հազար դոլար է շորթել:
Ինքը՝ սպանվածի 19-ամյա դուստրը, որը նույնպես մեղադրյալ է, խոստովանել է մեղքը: Նրա խոսքով, ծնողներն իր հանդեպ դաժան վերաբերմունք են ցուցաբերել:
Ինչ վերաբերում է երրորդ, անչափահաս մեղադրյալին, նրա գործով դատական պրոցեսն անցկացվում է փակ ռեժիմով:
Այս գործով ընդհանուր առմամբ 5 երիտասարդ է կալանավորվել: Նրանցից երեքը՝ ներառյալ սպանվածի դուստրը, մեղադրվում են խմբակային միտումնավոր, ծանրացնող հանգամանքներով հանցագործության, մնացած երկուսը՝ հանցագործությունը թաքցնելու համար: