Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Հային գլխատած ադրբեջանցու հետախուզման դադարեցում

ՀՀ-ն դադարեցրել է հայ ծերունու գլխատած ադրբեջանցու հետախուզումը․ կա՞ բացատրություն

Միջազգային իրավունքի մասնագետների խոսքով՝ պատերազմական հանցագործությունը չի կարող անպատիժ մնալ, նույնիսկ եթե առկա է երկու երկրի միջև «պայմանավորվածություն»։

Բաքվի նոր թիրախը՝ ականապատման քարտեզներ

«Ադրբեջանն ուզում է վիժեցնել խաղաղության գործընթացը»․ ականապատման քարտեզները՝ նոր թիրախ

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ Երևանը պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը։ Մեկնաբանություն։

Փաշինյանը՝ նախկիններին «պատերով տալու» մասին

«Ոտքի տակ կտամ ձեզ, ոչ թե կբանավիճեմ»․ Փաշինյանի ելույթն ու ընդդիմության արձագանքը

ՀՀ վարչապետը կրկին խոսել է ղարաբաղյան հակամարտության թեմայով երկրի նախկին ղեկավարների հետ բանավիճելու մասին և հայտարարել․ «Ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ»։

Մեղրիի փոխանակման տարբերակը․ գաղտնազերծում ԱՄՆ-ից

Ամերիկյա՞ն, թե՞ թուրքական առաջարկ․ փաստեր և կարծիքներ Մեղրին ԼՂ-ով փոխանակելու մասին

ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերի համաձայն՝ 90-ականներին հարցի շուրջ համաձայնության են եկել Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը։ Ի՞նչ է ասված փաստաթղթերում, մեկնաբանություններ։

Փաշինյանի առաջարկները Բաքվին ու դրանց արձագանքը

«Հրաժարվել էսկալացնող խոսույթներից»․ Փաշինյանի 12 առաջարկները Բաքվին

Ադրբեջանական կողմը պնդում է՝ դրանք չեն կարող «Հայաստանի բարի մտադրությունների վկայություն լինել», քանի դեռ ՀՀ օրենսդրության մեջ «տարածքային պահանջներ» կան։ Կարծիքներ։

ԼՂ-ի հարցով բանավեճի առաջարկ Փաշինյանից

Ո՞վ և ինչո՞ւմ է մեղավոր. Փաշինյանը նախկին նախագահներին ԼՂ-ի հարցով բանավեճի է հրավիրել

Վարչապետը պնդել է՝ բանակցային գործընթացն ի սկզբանե եղել է «ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։ Երկրի նախկին ղեկավարները հերքել են այդ պնդումը, բայց նաև հրաժարվել բանավեճից։ Կարծիքներ։

Փաստահավաք զեկույց ԼՂ-ի հայաթափման մասին

«Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան»․ միջազգային կազմակերպությունների փաստահավաք զեկույցը

Զեկույցի հեղինակներն առաջարկում են անհատական քրեական պատասխանատվության ենթարկել ԼՂ-ում հանցագործություն գործած անձանց, այդ թվում' Ադրբեջանի ղեկավարներին և զինվորականներին:

ԼՂ-ի հայաթափումից մեկ տարի անց․ վերլուծություն Երևանից

Էթնիկ զտումից մինչև վերադարձի իրավունք. ԼՂ-ի հայաթափումից մեկ տարի անց

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը ԼՂ-ի էթնիկ զտման, Ադրբեջանի հետ չկայացած բանակցությունների, վերադարձի իրավունքի, միջազգային հանրության դիրքորոշման և այլ հարցերի մասին

Հայաստանի մոտեցումը Մինսկի խմբի լուծարմանը․ կարծիք

«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը չի հակասում Երևանի շահերին»․ հայ քաղաքագետ

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Մինսկի գործընթացի շարունակականության հարցը» կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը։

Բաշքենդը անկլավ է Ադրբեջանի տարածքում
photo icon video icon

Հայկական անկլավ Արծվաշենը, որ դատարկ է արդեն 32 տարի

Շրջակա գյուղերի բնակիչներն ասում են, որ այն պահից, երբ գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իրենց ընտանիքները կերակրում են այստեղ անասուններ պահելու շնորհիվ։ Փորձագետներն էլ վստահ են, որ անկլավների համար Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի սկսվի։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ