Արցախի պետնախարարը HardTalk հաղորդման շրջանակում ներկայացրել է ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այնտեղ ապրող հայերի հետագա ճակատագրի իր տեսլականը։
Հովսեփ Խուրշուդյանի կարծիքը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների ու Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների մասին
ՀՀ վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը, ԼՂ-ի կարգավիճակին, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին, ՀԱՊԿ անդամությանը և ոչ միայն
Բիշքեկում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հերթական հանդիպումը։ Վերջին շրջանում նրանք հաճախ են հանդիպում, սակայն բանակցություններից ամեն անգամ ավելի ու ավելի քիչ տեղեկություններ են հաղորդվում
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը բարեխիղճ գործընկերներ չեն, բայց, եթե չլինեն խիստ ֆորս-մաժորային իրադարձություններ, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գա
Ի՞նչ ծրագրերով են ռազմական դաշինքի երկրների ղեկավարները գալիս հանդիպմանը, որի օրակարգում «Հայաստանին օգնություն տրամադրելու» հարցն է, և ինչպե՞ս պետք է արձագանքի Երևանը կառույցի անգործությանը
Ավելի ու ավելի շատ փորձագետներ են Հայաստանի իշխանություններին խորհուրդ տալիս հստակ դիրքորոշում որդեգրել և հրաժարվել Ռուսաստանի հետ կեղծ դաշնակցային հարաբերություններից, քանի դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել
Փողոցային պայքարը վերսկսած «Դիմադրություն» շարժումը պնդում է՝ «հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձևաչափը պետք է լինի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում»։
Տնտեսագետ Նարեկ Կարապետյանի դիտարկմամբ՝ զբաղվածների թվի դրական պատկերը ստեղծում են երեք գործոններ՝ տնտեսության վերականգնումը, ՌԴ-ից կազմակերպությունների և անձանց ռելոկացիան, ստվերից դուրս գալու գործընթացի ինտենսիվացումը