Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Վարդան Օսկանյանի կոչը Փաշինյանին

«Հարգել, ոչ թե ճանաչել տարածքային ամբողջականությունը»․ կոչ Փաշինյանին

Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կարծում է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող հայտարարությամբ է պայմանավորված նաև Լաչինի միջանցքի շրջափակումը։

Արցախի նախագահը՝ պայքարը շարունակելու մասին

«Կարծես կա լուռ համաձայնություն՝ Ադրբեջանի հետ մեզ թողնել մեն-մենակ»․ ԼՂ նախագահ

Արայիկ Հարությունյանը՝ Աղդամով հումանիտար բեռներ ուղարկելու ադրբեջանական առաջարկի, արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգման և հանուն ինքնորոշման և անկախության պայքարը շարունակելու մասին։

ՀՀ վարչապետի հարցազրույցը Euronews-ին
video icon

«Լուսնից դեպի ԼՂ ճանապարհը նույնպես բաց է». Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին

Հայաստանի վարչապետը խոսել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի արգելափակման, հայ-ադրբեջանական բանակցային հարթակների, դրանց արդյունավետության և միջնորդների «աշխարհաքաղաքական խանդի» մասին։

Էրկին Գադիրլին եռակողմ հայտարարության մասին

«Եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ». կարծիք Բաքվից

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էրկին Գադիրլին հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը չի կարող համարվել միջազգային պայմանագիր։

Մարդասիրական բեռների առաքում Հայաստանից ԼՂ
photo icon

Հայաստանը հումանիտար բեռներ է ուղարկել ԼՂ, Ադրբեջանը դա անվանել է սադրանք

Ողջ տեղեկատվությունը հայրենակիցներին մարդասիրական օգնություն հասցնելու Հայաստանի փորձի մասին, հայտարարություններ Երևանից և Բաքվից, միջազգային գործընկերների արձագանքը

Փաշինյանը՝ ՀՀ-ի և Արցախի խնդիրների մասին

«ՄԱԿ ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա»․ Փաշինյան

Ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով կառավարությունը չի շտապում դիմել ՄԱԿ, քանի որ կարևորում է արդյունքը, ոչ թե ինքնին լսումների կազմակերպումը

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին