Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Փաշինյանի հարցազրույցը POLITICO Europe-ին

«Միջնորդների չեզոքությունը քաջալերում է ուժ կիրառող կողմին». Փաշինյան

POLITICO-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը խոսել է Ադրբեջանի հետ բանակցություններում միջնորդներից ունեցած ակնկալիքների, ինչպես նաև հարևանների հետ հարաբերությունները ինքնուրույն բարելավելու մտադրության մասին։

Իրավիճակը Ղարաբաղի շուրջ

«Կուլիսային բանակցություններ են ընթանում, միայն արդյունքն ենք տեսնում»․ կարծիք Բաքվից

Ադրբեջանցի վերլուծաբան Հաջի Նամազովը կարծում է, որ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքն այնքան սուր չէ, որքան մի քանի օր առաջ։

Հայաստանը փոխո՞ւմ է կուրսը ՌԴ-ից դեպի Արևմուտք

7 փաստ «Հայաստանի՝ ՌԴ-ից հեռանալու մասին». ինչպե՞ս են դրանք տեսնում Մոսկվայում և Երևանում

Ռուսաստանում քննարկում են Հայաստանի իշխանությունների կողմից իրենց հասցեին հնչող քննադատական ​​հայտարարություններն ու քայլերը, որոնք դիտվում են որպես երկրի կուրսի փոփոխություն դեպի Արևմուտք։ Բոլոր մանրամասները

Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկում

«Բաքուն նախատեսել է դեպորտացիա, ռեինտեգրացիա կամ պատերազմ»․ կարծիք Երևանից

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ որպես փոխզիջումային տարբերակ հայկական կողմը պետք է քննարկի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի միաժամանակյա բացման հնարավորությունը։

Ռիչարդ Կիրակոսյանը՝ Լաչինի միջանցքի մասին

«Ապագան ավելի շատ Հայաստանի կողմն է, քան Ադրբեջանի»․ հայ վերլուծաբան

Ռիչարդ Կիրակոսյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, կնքվելիք խաղաղության պայմանագրի, Լաչինի միջանցքի արգելափակման, նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի դիրքորոշման մասին։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին