Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Իրանը կամուրջ է գցում դեպի Ղարաբաղ․ ադրբեջանական սոցցանցերում վրդովված են, սակայն Բաքուն ասում է, որ նախագիծն իր համաձայնությամբ է իրականացվում

Իշխանությունները հիշեցնում են, որ Արաքս գետի վրա ՀԷԿ–ի շինարարության մասին համաձայնագիրն Իրանի ու Ադրբեջանի միջև ստորագրվել է դեռևս 2016 թ–ին

Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, սրացում, ականանետ, հրադադարի ռեժիմի խախտում

Սրացում Ղարաբաղում՝ շփման գծում։ Ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի ականանետեր է կիրառել

Հայկական կողմը հաղորդում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանական կողմը չի հերքում, որ ականանետեր է կիրառել, սակայն պնդում է, որ դա պատասխան է Հայաստանի Զինած ուժերի գործողություններին

Ղարաբաղյան հակամարտությունը անհնար է լուծել առանց Ղարաբաղի մասնակցության․ նորընտիր նախագահի հայտարարությունը

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է չճանաչված հանրապետության նոր իշխանությունների դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ

Առաջին առցանց հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Կողմերը պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը գլոբալ ճգնաժամի պայմաններում

Նախարարների տեսակոնֆերանսը կազմակերպել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները, որպեսզի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը չխոչընդոտի բանակցությունների ընթացքին

Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան, հակամարտության կարգացորում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղափոխվում է առցանց հարթակ։ Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարծում են, որ կորոնավիրուսի տարածումով պայմանավորված իրավիճակը չպետք է խանգարի բանակցությունների գործընթացին

photo icon video icon

Մարդիկ, որոնց համար պատերազմը չի ավարտվում։ Հնարավո՞ր է արդյոք հաղթահարել հետտրավմատիկ համախտանիշը

Մեկ տարի էլ անցավ ղարաբաղյան հակամարտության գոտում 2016-ի ապրիլի 2-6-ը տեղի ունեցած «Ապրիլյան պատերազմից», որի ընթացքում երկու կողմերն էլ ունեցան մի քանի տասնյակ զոհ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ադրբեջանական կողմից դիվերսիայի փորձի և վիրավոր դեռահասի մասին։ Ադրբեջանը հերքում է տեղեկությունը

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունն ի պատասխան հայտարարում է, որ կրակել են Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ