Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

«Հայաստանը եղել է և շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը»․ Հայաստանի ԱԳ նախարար

Արցախյան պատերազմը՝ Զոհրաբ Մնացականյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի գլխավոր թեմա։ Ի՞նչ են խոսել Հայաստանի և Ռուսաստանի նախարարները բանակցություններից հետո

Արցախյան մարտերի 16-րդ օրը․ ի՞նչ են դրանց մասին մտածում Հայաստանում

JAMnews-ը զրուցել է Երևանի երկու բնակիչների հետ։ Նրանք խոսում են ռազմական գործողություններին իրենց վերաբերմունքի և այն մասին, թե ինչի են սպասում մոտ ժամանակներս և ինչպես են ապրում այս օրերին

Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են հրադադարի մասին. ի՞նչ պայմաններով

Մոսկվայում կայացած բանակցություններում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարները համաձայնության եկան Ղարաբաղում ռազմական գործողությունների ​​գոտում հրադադարի ռեժիմի մասին: Բանակցությունները կվերսկսվեն նախկին ձևաչափով

Հայաստանում լրտես են բռնել և խստացրել ռազմական դրության պայմանները

Երևանում ձերբակալվել է այն անձը, որը Հայաստանի ղեկավարությանը մեղադրել է Ադրբեջանի հետ պայմանավորվածության մեջ և զինվորականներին համոզել դիրքեր հանձնել ղարաբաղյան ճակատում

photo icon

Թե ինչպես են մարդիկ ապրում մշտական հրետակոծության տակ։ Լուսանկարներով պատմություն Ստեփանակերտից

Ստեփանակերտի՝ Արցախի մայրաքաղաքի բնակիչներն օրվա մեծ մասը նկուղներում են անցկացնում՝ փրկվելով ադրբեջանցի զինվորականների հրետանուց։ Ֆոտոռեպորտաժ

Որքա՞ն են դեռ տևելու ռազմական գործողություններն ու ի՞նչ գնով։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պատասխանները Euronews-ին

Ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները Ղարաբաղում, որտեղ արդեն 12-րդ օրն է՝ մարտեր են ընթանում։ Ինչպե՞ս լուծել խնդիրը։ Հայաստանի վարչապետ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը պատասխանել են Euronews-ի հարցերին

Կարծիք Բաքվից․ արդյո՞ք հնարավոր է ուժով կտրել «ղարաբաղյան հանգույցը»

Եթե բոլոր կողմերը համաձայն են, որ «պատերազմը վատ է», և խոսքերի մակարդակում պատրաստ են ընդունել «մադրիդյան սկզբունքներն», ապա ինչո՞ւ չի հաջողվում խաղաղության պայմանագիր կնքել

Ղարաբաղյան նոր պատերազմի առաջին «անտունները» ֆուտբոլիստներն են

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով Ադրբեջանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականներն իրենց տնային խաղերը կանցկացնեն հայրենիքի սահմաններից դուրս

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ