Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Հայաստանի բնակիչները՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին
video icon

«Բարձրաձայն խոհեր», ինչպիսի՞ն է կյանքը պատերազմից հետո․ ֆիլմ Հայաստանից

Ի՞նչ է պատերազմն անձամբ Ձեզ համար։ Ինչպե՞ս եք պատկերացնում երջանկությունը: Պատմեք Ձեր երազանքի մասին։ Ի՞նչ տեսք ունի սերը: Իսկ մա՞հը։ Դուք հավատու՞մ եք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Հայաստանի բնակիչները՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին

Ադրբեջանցիները՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին
video icon

«Մենք՝ պատերազմից հետո»․ ֆիլմ Ադրբեջանից

Ի՞նչ է պատերազմը ձեզ համար: Դուք հավատու՞մ եք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Ինչպե՞ս Կովկասը դարձնել ապրելու լավ վայր ապրելու համար: Ադրբեջանի բնակիչները՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վերաբերյալ կարծիքներ Եվրախորհրդարանում
video icon

«ՌԴ-ն ձևացնում է, թե մրցավար է»․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Ըստ Եվրախորհրդարանում հնչած կարծիքի՝ հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեն բանակցությունների սեղանին դնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Նախիջևանի հարցը։

եռակողմ հանդիպում Սոչիում
video icon

«Շատ օգտակար հանդիպում»․ Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունների բոլոր մասնակիցների կարծիքը

Ավարտվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Դրա արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, ևս մեկ հանդիպում նախատեսվում է հաջորդ շաբաթ։

Կարծիք Բաքվից․ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը չի լուծի Ղարաբաղյան խնդիրը»

Ադրբեջանցի քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանն իր համար առանձնացրել է Արցախի ճակատագիրը, որտեղ նրա խաղաղապահներն են տեղակայված, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացից։

Հայաստանում և Ադրբեջանում քննարկում են ռազմական սրացումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական սրացման պատճառներն ու առիթները։ Մեկնաբանություններ

Հայաստանում և Ադրբեջանում քննարկում են ռազմական լուրջ էսկալացիան։ Հայ փորձագետների վարկածներից մեկով, սրացման պատճառ է հանդիսացել ժողովրդավարության հարցերով գագաթնաժողովին ԱՄՆ-ի հրավերը

սահմանային իրավիճակի սրացում

Ռազմական գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Միջամտելու կոչ Ռուսաստանին

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները հայտնում են սահմանային իրավիճակի լուրջ սրման մասին։ Մյուս առումներով ռազմական գերատեսչությունների հաղորդագրություններն ու գնահատականները տարբերվում են։

Հայաստանի արևելյան սահմանագոտում

«Ադրբեջանը «սողացող անեքսիայի» միջոցով սկսել է գրավել ՀՀ առանձին հատվածներ»․ ՀԿ-ներ

Ադրբեջանական ագրեսիայի պայմաններում ՀՀ իշխանությունների գործողություններին են անդրադարձել մի շարք ՀԿ-ներ՝ տարածելով համատեղ հայտարարություն։

Հայ-թուրքական հարաբերություններն Արցախյան երկրորդ պատերազմից հետո

3+3 կամ 3+2․ Հարավային Կովկասում խնդիրների լուծման նոր ձևաչափ

Պատերազմն Արցախում հանգեցրել է որոշումների ընդունման համակարգի փոխակերպման։ Տարածաշրջանում աճում է Թուրքիայի ազդեցությունը։ Ինչպե՞ս են զարգանում Երևանի և Անկարայի հարաբերությունները։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին