Ադրբեջան-Հայաստան

Բաքուն կգնա՞ ամբողջական սահմանազատման. կարծիք:

«Չկան փաստարկներ, որ Բաքուն կգնա ամբողջական սահմանազատման». կարծիք Երևանից

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը դժվար թե իր զորքերը դուրս բերի Վայոց Ձորից, Սյունիքից, Գեղարքունիքից: Ասում է՝ նոր էսկալացիաների պարագայում օկուպացված տարածքները լուրջ առավելություն կտան Բաքվին:

Հայ-ադրբեջանական բանակցություններ Ալմաթիում․ կարծիք

Բաքվի հետ ուղիղ բանակցություններ Ալմաթիում․ ի՞նչ կտա Երևանին

Քաղաքագետները կարծում են՝ բանակցային հարթակների բազմազանությունը զգալիորեն կթուլացնի կարգավորման գործընթացը վերահսկելու շուրջ Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը, սակայն կան նաև ռիսկեր։

Սահմանազատման դեմ շարժում ՀՀ-ում
photo icon video icon

«Սահմանազատման դեմ շարժման հետևում ՌԴ-ն ու 5-րդ շարասյունն են»․ կարծիք

Շարժումն առաջնորդում է Հայաստանում հարգված հոգևորական։ Սակայն քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ այն մեծ թափ չի հավաքի, քանի որ դրան աջակցում են նախկին նախագահները, որոնց հասարակությունը մերժել է դեռևս 2018 թ․-ին։

Փաշինյանը՝ Տավուշում սահմանազատման մասին

«Բաքուն 4 գյուղերի թեման իբրև խաղաթուղթ էր օգտագործում»․ Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով՝ սահմանազատումը սկսվել է մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից։ Երևանն, ըստ նրա, բարձրացնում է նաև 31 գյուղերի կենսական նշանակության տարածքների և Արծվաշենի վերադարձի հարցը։

Բաշքենդը անկլավ է Ադրբեջանի տարածքում
photo icon video icon

Հայկական անկլավ Արծվաշենը, որ դատարկ է արդեն 32 տարի

Շրջակա գյուղերի բնակիչներն ասում են, որ այն պահից, երբ գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իրենց ընտանիքները կերակրում են այստեղ անասուններ պահելու շնորհիվ։ Փորձագետներն էլ վստահ են, որ անկլավների համար Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի սկսվի։

Սահմանազատման մասին ընդդիմության հայտարարությունը

Վտանգավո՞ր է ՀՀ համար․ սահմանազատման մասին ընդդիմության նախագիծը

ՀՀ ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են որպես հիմք ընդունել 1993 թ․-ի շփման գիծը։ Իշխող թիմը կարծում է՝ այդ կերպ փորձում են ամրագրել ուժով հաստատված սահմանագիծը, «լեգիտիմացնել ուժի իրավունքը»։

Սահմանազատման համաձայնություն Երևանի և Բաքվի միջև
photo icon video icon

Լուծո՞ւմ, թե՞ միակողմանի զիջում․ Երևան-Բաքու երկխոսություն սահմանազատման շուրջ

Խոսքը Տավուշի մարզին հարակից 4 ոչ անկլավային գյուղերը Ադրբեջանին վերադարձնելու մասին է։ Քաղաքացիները փակ են պահում դեպի Վրաստան տանող Կիրանց-Ոսկեպար ճանապարհը՝ ի նշան բողոքի։

Հայաստանը՝ հրդեհի գործի՞ք

«Մոսկվան գիտի՝ հրդեհի գործիք է ոչ թե Երևանը, այլ Բաքուն»․ հայ վերլուծաբան

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել էր, թե «ՀՀ-ին հատկացվում է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են նոր կրակ բորբոքել»։ Կարծիքներ Երևանից։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ