Ադրբեջան-Հայաստան

հայ-ադրբեջանական սահմանին

Քամել առավելագույնը․ ինչո՞ւ են ադրբեջանցի զինվորականները ներխուժել Հայաստանի տարածք

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին վառոդի տակառ է հիշեցնում․ լուցկին մոտեցնես՝ ամեն ինչ հօդս կցնդի։ Իրադարձությունների ժամանակացույցը, դրանց գնահատականը և քաղաքագետների կանխատեսումները

պաշտոնական առաջարկ Ադրբեջանին

ՀՀ վարչապետի առաջարկը․ զինվորականներին երկուստեք հետ քաշել հայ-ադրբեջանական սահմանից

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նաև սահմանին միջազգային դիտորդներ տեղակայել։ Երկրի քաղաքական ուժերն ու փորձագետները խիստ քննադատության են ենթարկել այս գաղափարը

գերեվարվել է Հայաստանի 6 զինծառայող

Լարվածությունն աճում է․ 6 հայ գերիներ և իրավիճակի տարբեր մեկնաբանություններ Երևանից և Բաքվից

Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ դիվերսանտներ են գերեվարվել Քելբաջարի շրջանում, Հայաստանի ՊՆ-ն հաղորդում է, որ հայ զինծառայողներն ինժեներական աշխատանքներ են իրականացրել Հայաստանի տարածքում

Իրանի արտգործնախարարի այցը Երևան

Իրանական ներկայության ընդլայնում․ Իրանի արտգործնախարարի՝ Երևան կատարած այցի արդյունքները

Փորձագետները կարծում են, որ քննարկման գլխավոր թեման անվտանգության հարցերն ու պայթյունավտանգ իրավիճակն էր հայ-ադրբեջանական սահմանին, քանի որ այն Իրանի շահերից չի բխում

Քոչարյանը Հայաստան դաշինքի ասուլիսին

Ո՞ւմ ձեռքում է Հայաստանի խնդիրների լուծման բանալին։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը

«Հայաստան» դաշինքի առաջնորդն ասուլիսի ժամանակ մեկնաբանել է քաղաքական իրավիճակը Հայաստանում, գործող ղեկավարության վարկանիշն ու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ծեծկռտուք հայ-ադրբեջանական սահմանին

Զինվորականների միջև ծեծկռտուք հայ-ադրբեջանական սահմանին․ երկու կողմից տուժածներ կան

Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի Սյունիքի մարզի տարածքում, որտեղ մայիսի 12-ից իրենց դիրքերն առաջ են տվել ադրբեջանցի զինվորականները։ Կոնֆլիկտը հաջողվել է հարթել հրամանատարության միջամտությունից հետո միայն

Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին փաստաթուղթ

Հայաստանը պատրաստվում է նոր գաղտնի փաստաթուղթ ստորագրել․ ի՞նչ է դրա մասին հայտնի

Հայաստանի նախկին նախագահի փեսան պնդում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իբր համաձայնել է տարածքային զիջումների գնալ՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու դիմաց

Բանակցություններ ադրբեջանական կողմի հետ

Տապալված բանակցություններ․ ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին

Ադրբեջանական կողմը չի ներկայացել հայ զինվորականների հետ բանակցություններին։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ, և ԱՄՆ Պետդեպն արդեն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Հայաստան, Արցախ և Ադրբեջան

իրավիճակը Հայաստանի հարավային սահմանին

«Ծրագրված սադրանք» Հայաստանի սահմանին։ Ի՞նչ է լինելու։ Կարծիքներ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական զինուժի առաջ գալն անընդունելի է համարում։ Բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել

Ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է տվել իր դիրքերը

Առաջ գալու փո՞րձ։ Ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին

Հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել Հայաստանի հարավային սահմանին բախումների և այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերն առաջ է տվել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է

Շուշիի առանց գմբեթների Ղազանչեցոց վանքի լուսանկարները

Վերակառուցո՞ւմ, թե Շուշիի հայկական ինքնության աղավաղում։ Ղազանչեցոց եկեղեցու շուրջ իրավիճակը

Համացանցում են հայտնվել Շուշիի առանց գմբեթների մայր տաճարի լուսանկարները։ Հայաստանի և Արցախի ԱԳՆ հայտարարությունները, նաև կատարվածի վերաբերյալ հայկական խորհրդարանի պատգամավորների ու Արցախի օմբուդսմենի կարծիքները

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ