Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

ֆեյսբուքյան ֆլեշմոբ «գունագեղ» միջոցառման չեղարկման պահանջով

«Պահանջում ենք չեղարկել»․ զոհվածների հարազատները՝ «գունագեղ» տոնական միջոցառման մասին

Զոհվածների ծնողներն ու հարազատներն առաջարկում են Հանրապետության հրապարակի փոխարեն անկախության 30-ամյա հոբելյանի առիթով հավաքվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

բջջային կապի ու համացանցի խափանումներ Արցախում ՄԻՊ

«Ադրբեջանը խլացնում է բջջային կապի ու համացանցի սփռումն Արցախում»․ ԼՂ ՄԻՊ

Մարդու իրավուքների պաշտպանի խոսքով՝ նախկինում խափանումներ լինում էին միայն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Արցախի բռնազավթված տարածքներ կատարած այցերի ժամանակ։ Այժմ խնդիրը շարունակական բնույթ է կրում

ռուսական ինքնաթիռ երկու հայ ռազմագերիներով

Գերիների հերթական փոխանակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև․ երկուսը՝ մեկի դիմաց

Հայաստան է վերադարձել երկու զինծառայող, որոնք մառախուղի պատճառով մոլորվել էին Սյունիքի մարզում, ադրբեջանական դիրքերի մերձակայքում։ Բաքու է վերադարձել մեկ ադրբեջանցի զինվորական

Ադրբեջանի ԶՈւ-ն արգելափակել էր ճանապարհը

Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները. Բաքուն արգելափակեց Հայաստանի հարավը

Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով մի քանի օր արգելափակման մեջ էին հայտնվել երկրի հարավային գյուղերը, Հայաստանը զրկվել էր Իրանի հետ կապից: Ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ, և ի՞նչ կարող է լինել հետագայում՝ ըստ հայ փորձագետների

Զինված ուժեր ունենալու ԼՂՀ իրավունքը

Ի՞նչ է ձգտում ստանալ Ադրբեջանը Հայաստանից, ինչո՞ւ են մեղադրանքներ հնչում Ռուսաստանի հասցեին

Հայ ռազմական փորձագետներն ու քաղաքագետները կարծում են, որ ադրբեջանական կողմը վարկաբեկում է ռուս խաղաղապահ զորախմբին, բանակցություններին ավելին ստանալու և Թուրքիային ներգրավելու համար

հայ ռազմագերիների ծնողների բողոքի ակցիան

Ե՞րբ տուն կգան մեր տղաները․ հայ ռազմագերիների ծնողները շարունակում են բողոքի ակցիաները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չընդունեց բողոքի մասնակիցներին։ Նրանք պատրաստվում են սպասել այնքան, որքան պետք լինի, միայն թե ստանան իրենց հուզող միակ հարցի պատասխանը:

Ղարաբաղի հայ փախստականները պատերազմից հետո
photo icon

«Իմ կյանքում ամեն ինչ փոխվեց ոչ թե պատերազմի ժամանակ, այլ զինադադարից մեկ շաբաթ անց»

Կարինե Մելքոնյանի դուստրերը բուժում են ստացել միայն Հայաստան տեղափոխվելուց հետո: Բայց նրանք կարոտում են տունը Արցախում: Վերաբնակեցվածների պատմություններ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին