Կորոնավիրուս

Կորոնավիրուս

Կորոնավիրուս, կամ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը սկսվել է 2019 թ–ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Հուբեյ շրջանի Ուհան քաղաքում։ Վարակը կայծակնային արագությամբ տարածվել է սկզբից երկրով մեկ, ապա՝ ամբողջ աշխարհում։

Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածման ամենամասշտաբային օջախներն են գրանցվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում։

Եվրոպան՝ հատկապես Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ևս համաճարակի հետ ծանր պայքարի բռնվեցին՝ տասնյակ հազարավոր մահվան դեպքերով:

Հիվանդության տարածմանն աշխարհում կարելի է հետևել առցանց քարտեզի միջոցով։

Մինչ Ուհանում հայտնաբերվելն այս վիրուսի մասին ոչինչ հայտնի չէր։ Ենթադրաբար, այն մարդուն է փոխանցվել ինչ-որ վայրի կենդանուց։

Կորոնավիրուսով վարակվածների թվի նոր հակառեկորդ Հայաստանում

Մեկ օրում երկրում վարակման ավելի քան հազար նոր դեպք չի եղել անգամ համաճարակի առաջին ալիքի գագաթնակետին։ Բուժաշխատողները մարդկանց կոչ են անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին

Ադրբեջանում մահացության աճն ավելին է կորոնավիրուսից մահացածների թվից

Երկրորդ ամիսն է՝ Ադրբեջանում մահացության վիճակագրությունը մեծապես աճել է վերջին տարիների տվյալների համեմատ, սակայն կորոնավիրուսից մահացածների թիվը զգալիորեն ցածր է այդ ցուցանիշներից

Հայաստանում ԱԴ ռեժիմը կփոխարինվի կարանտինով։ Ի՞նչ տարբերություն, և ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ

Կառավարության առաջարկով խորհրդարանն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ընդունել, որը թույլ կտա վարակի բռնկման դեպքում խիստ միջոցներ սահմանել առանձին բնակավայրերում և անգամ կազմակերպություններում, այլ ոչ թե ողջ երկրում

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ