Կորոնավիրուս

Կորոնավիրուս

Կորոնավիրուս, կամ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը սկսվել է 2019 թ–ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Հուբեյ շրջանի Ուհան քաղաքում։ Վարակը կայծակնային արագությամբ տարածվել է սկզբից երկրով մեկ, ապա՝ ամբողջ աշխարհում։

Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածման ամենամասշտաբային օջախներն են գրանցվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում։

Եվրոպան՝ հատկապես Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ևս համաճարակի հետ ծանր պայքարի բռնվեցին՝ տասնյակ հազարավոր մահվան դեպքերով:

Հիվանդության տարածմանն աշխարհում կարելի է հետևել առցանց քարտեզի միջոցով։

Մինչ Ուհանում հայտնաբերվելն այս վիրուսի մասին ոչինչ հայտնի չէր։ Ենթադրաբար, այն մարդուն է փոխանցվել ինչ-որ վայրի կենդանուց։

Կորոնավիրուս, նորություններ։ Վրաստան․ կորոնավիրուսով վարակման 3 դեպք վերջին մեկ օրում, 20 ապաքինված։ Հանվում են սահմանափակումները

Կորոնավիրուսը Կովկասում և աշխարհում: Վարակվածներ, մահեր, պատմություններ: Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Հյուսիսային Կովկաս՝ Ինգուշեթիա, Հյուսիսային Օսիա, Դաղստան

Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Երևան, Թբիլիսի, սկանդալ

Կորոնավիրուսային սկանդալ․ Հայաստանի առողջապահության նախարարությունը Վրաստանից ներողություն է խնդրել իր նախարարի խոսքերի համար

Արսեն Թորոսյանը կասկածի տակ է դրել հարևան երկրի՝ կորոնավիրուսով վարակվածների հաշվարկի մեթոդաբանությունը։ Վրաստանում հայ նախարարի հայտարարությունը ոչ կոռեկտ են համարել

Կորոնավիրուս, նորություններ։ Ադրբեջանում հերթական մահը, Վրաստանում բեռնատարների վարորդներն են հիվանդացել, Հայաստանում 335 նոր դեպք է արձանագրվել

Կորոնավիրուսը Կովկասում և աշխարհում: Վարակվածներ, մահեր, պատմություններ: Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Հյուսիսային Կովկաս՝ Ինգուշեթիա, Հյուսիսային Օսիա, Դաղստան

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ