Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում 

Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում 

Ադրբեջանի ազգային ժողովը, կամ Միլլի Մեջլիսը միապալատ խորհրդարան է, հինգ տարին մեկ 125 պագամավոր է ընտրվում մեծամասնական ընտրական համակարգով՝ մեկական մարդ 125 ընտրատարածքից։

 

Մեծամասնական համակարգի շնորհիվ՝ «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը կարողանում է յուրաքանչյուր ընտրատարածքում ապահովել իր թեկնածուների մասնակցությունն ու զբաղեցնել աթոռների մեծ մասը։

 

Միլլի Մեջլիսը կարող է սահմանափակել նախագահի իշխանությունը, սակայն իր պատմության ողջ ընթացքում այդ իրավունքից երբեք չի օգտվել։

 

Խորհրդարանում տեղերի մեծ մասը 1995 թ–ից պատկանել է «Նոր Ադրբեջան» նախագահական կուսակցությանը։ Ավանդաբար սակավաթիվ փոքրամասնությունը պատկանում է պաշտոնապես անկախ թեկնածուներին, սակայն երկրում և դրա սահմաններից դուրս շատերը կարծում են, որ դրանք իշխանություններից անկախ են միայն ձևականորեն։ Ընդդիմադիր կուսակցությունները խորհդրարանում ներկայացված չեն։

 

Առաջին երեք գումարումներում ընդդիմադիրները բացարձակ փոքրամասնություն էին կազմում, 2010 թ–ին ընդդիմությունն իր թեկնածուներին էր առաջադրել, սակայն նրանք խորհրդարան չէին անցել, 2015 թ–ին այն բոյկոտել էր ընտրությունները։

 

2019 թ–ի վերջին խորհրդարանը հայտարարեց ինքնալուծարման մասին, և ընտրությունները, որոնք պետք է անցկացվեին 2020 թ–ի վերջին, տեղափոխվեցին 2020 թ–ի փետրվարի 9։ Ընդդիմադիր կուսակցություններից այդ ընտրությունները բոյկոտեց «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն», այսինքն նախևառաջ՝ դրա կազմում ընդգրկված «Ադրբեջանի ժողովրդական ճակատը»։ Սակայն իրենց թեկնածություններն էին առաջադրել հայտնի ընդդիմադիր ՌԵԱԼ և «Մուսավաթ» կուսակցություններն ու 2019 թ–ին ստեղծված «Շարժում» այլընտրանքային միավորումը։

Բաքվում բողոքի ակցիայի մասին կատակ–տեսանյութի հեղինակն ասում է, որ իրեն վախեցրել են ոստիկանությունում

Ըստ Ռասուլ Հասանի, իրեն հարցաքննել են ընդդիմադիր հայացքների վերաբերյալ և այդ ամենի մասին բարձրաձայնելու դեպքում սպառնացել են «ավելի խիստ մեթոդներ» կիրառել

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին