Ազգային շարժումը համագումար է անցկացրել
Թբիլիսիի սպորտի պալատում անցկացվեց Միասնական ազգային շարժում (ՄԱՇ) կուսակցության համագումարը: Դրան մասնակցեցին ՄԱՇ այն առաջնորդները, որոնք կուսակցության ներսում տեղի ունեցած կոնֆլիկտից և դիմակայությունիցհետո մնացին Միխայիլ Սահակաշվիլիի կողքին:
Համագումարի պատվիրակները Քաղխորհրդի 61 անդամ են ընտրել: Քաղխորհրդի ղեկավարի պաշտոնում հաստատվել է Նիկա Մելիան, տեղակալների պաշտոնում՝ Զազա Բաբիլաշվիլին և Լևան Վարշալոմիձեն:
Համագումարի պատվիրակներին Սկայպով դիմել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրա խոսքով, «ՄԱՇ-ը միակ կուսակցությունն է, որը տասնամյակների համար հիմք է կառուցել և իշխանությունը խաղաղ է փոխանցել, առանց որևէ միջադեպի»:
Կուսակցության համագումարին 6 780 պատվիրակ է մասնակցել: