Oտարերկրյա հաքերները Հայաստանի բանկից հափշտակել են 133 մլն դրամ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ oտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամները Հայաստանում գործող առևտրային բանկի աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին երկրի գերատեսչություններից մեկի անունից ուղարկել են վնասաբեր ծրագրեր պարունակող նամակներ, որոնց միջոցով վարակել են բանկի բանկոմատները սպասարկող սերվերը՝ խափանելով դրանց բնականոն աշխատանքը: Դրա շնորհիվ հացագործները ապօրինի ելքագրել և հափշտակել են շուրջ 133 մլն ՀՀ դրամ:
ԱԱԾ-ն հաղորդել է, որ վերոնշյալ հանցանքները կատարած օտարերկրյա երեք քաղաքացիների ինքնությունը պարզվել է:
Նրանց մեղադրնքներ են առաջադրվել համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, շահադիտական նպատակներով վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու և տարածելու, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով hափշտակություն կատարելու և hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու հոդվածներով:
Նրանց նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: