NDI. 72%՝ ԵՄ-ին, 61%` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
Վրաստանում ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հերթական հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների 72%-ը կողմ է, որ Վրաստանն անդամակցի Եվրամիությանը, 18%-ի համար դա անընդունելի է:
NDI նախորդ տարվա հուլիսին հրապարակված հարցման համաձայն՝ ԵՄ անդամակցությանն այն ժամանակ կողմ էր հարցվածների 72%-ը, իսկ 16%-ը դեմ էր:
Իշխող կուսակցությանը ներկայացուցիչները կարծում են, որ հարցման՝ եվրաինտեգրացիային վերաբերող արդյունքները կարևոր են, քանի որ հասարակությունը մեծ սպասումներ ունի վիզայի ազատականացման հետ կապված:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա դաշինքին անդամակցելու կողմնակիցների թիվը կրճատվել է: Այն կազմում է 61%, դեմ է արտահայտվել հարցվածների 25%-ը: Նախորդ հարցման համաձայն, բլոկին անդամակցելուն կողմ էր 64%-ը, դա անընդունելի էր 22%-ի համար:
Ընդդիմության ներկայացուցիչներն իշխանություններին կոչ են արել բարելավել հասարակության հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ հաղորդակցությունը:
NDI հարցումն անցկացվել է 2016թ-ի նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ուղիղ անմիջական հարցազրույցների մեթոդով ներկայացուցչական ընտրանքի հիման վրա:
Ընդհանուր առմամբ հարցվել է 3 141 մարդ ողջ Վրաստանի տարածքում (բացառությամբ օկուպացված շրջանների):