Աբխազիայում սկսվել են 2017թ-ին ռուս զբոսաշրջիկի սպանության գործով լսումները
Աբխազիայում սկսվել են 2017թ-ի հուլիսին ռուս զբոսաշրջիկ Անդրեյ Կաբանովի սպանության վերաբերյալ Ջինջոլիա եղբայրների քրեական գործով լսումները:
• Սև դիմակներով երկու մարդ, որոնցից մեկն՝ ինքնաձիգով, մյուսը՝ դանակով, մոտեցել են երեխաներով ընտանիքին և փող պահանջել: Ինչպես է դա տեղի ունեցել:
Անդրեյ Կաբանովի սպանության գործով առաջին երկու նիստերին բավարարվել է պետական մեղադրողի միջնորդությունը, և դատարանը հրապարակել է դատական գործընթացին չներկայացած տուժածների ցուցմունքները:
Ընթերցվել են Չիժիկովի և անչափահաս Կորնեևայի ցուցմունքները:
Այնուհետև դատարանը սկսել է վկաների հարցաքննությունը:
Վկաների թվում են Գուդաութիի կենտրոնական շրջանային հիվանդանոցի բուժքույր Լյուդմիլա Գվամարիան, Գուդաութիի ՆԳ շրջանային բաժնի քրեական հետախուզության օպերլիազորներ Ռուսլան Գրիգոլիան և Վլադիսլավ Խարազիան, ինչպես նաև դպրոցի պահակ Ռուսլան Ջարսալիան, որն առաջինն է Կաբանովին օգնության եկել:
Վկաների հարցաքննության ժամանակ դատարանը վերականգնում էր սպանության օրվա՝ 2017 թ-ի հուլիսի 11-ի տեսարանը:
Մոսկվայից լսումներին ժամանել էին սպանված Կաբանովի քույրն ու կինը: Նիստերի դահլիճում են նաև երկու մեղադրյալները՝ Ադգուր և Դաուր Ջինջոլիա եղբայրներն իրենց փաստաբաններով:
https://jam-news.net/?p=51628&lang=ru
Վրաց-աբխազական պատերազմի ավարտից հետո 25 տարիների ընթացքում Աբխազիայում սա զբոսաշրջիկի սպանության առաջին դեպքն է: Տագնապի ազդանշանով ոտքի էին հանվել հանրապետության բոլոր ուժային կառույցները: Մարդասպաններին փնտրում էին ոչ միայն ցամաքից, այլ նաև օդից՝ գործարկելով պաշտպանության նախարարության ուղղաթիռը:
Նախագահի հանձնարարականով՝ Աբխազիայի այն ժամանակվա վարչապետ Բեսլան Բարցիցն իր անձնական վերահսկողության տակ էր վերցրել տուժած ընտանիքի և զոհվածի մարմինը հայրենիք տեղափոխելու կազմակերպումը:
Այդ հանցանքի համար կասկածյալներին հաջողվել էր հայտնաբերել և ձերբակալել մի քանի օրից, դա Ադգուր և Դաուր Ջինջոլիա եղբայրներն էին, Գուդաութիի շրջանի Աբգարխուկ գյուղի բնակիչները: Նրանք խոստովանել են մեղքը: